Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո:
Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, բավական է հիշել, որ օրինակ 1992 թվականին Ադրբեջանը Վրաստանի հատվածում մեր խողովակը ամսվա մեջ 30 անգամ պայթեցնում էր` մեզ ճնշելու համար:
Կարելի է հիշել նաև Շուշիի 2022 թվականի օրինակը. գազատարի պայթեցումը կատարյալ կախվածության ու շրջափակման մեջ դրեց Արցախը:
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել»: Սա թուրք-ադրբեջանական կախվածության հերթական քայլն է լինելու` Տավուշից հետո:
Սա պետք է թույլ չտալ: Միասին ու հիմա:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան