Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը արցախցի երեխաների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց աշակերներից մեկի ծնողը՝ Դիանան։ 

Նրա խոսքով՝ մեկ անգամ չէ, որ Վրացյանը բուլինգի է ենթարկում արցախից բռնի տեղահանված աշակերտներին։ 

«Ընկեր Վրացյանն իր ձեռքից գցել է գրիչը, իմ աղջիկը վերցրել ու ասել է՝ «ընկեր Վրացյան, ձեր գրիչը վերցրեք», շրջվել, բռնել է ուսից, թե՝ «արցախցիք պիտի մեռնեին, ոչ թե հասնեին ստեղ»։ Աղջիկս դողալով հասել է տուն, հիմա հազիվ եմ խնդրում, որ դպրոց գնա, ասում ա՝ «մամա, հիմա իր ցանկությունն է, որ եղբայրներս՝ Արթուրն ու Տիգրանը, պատերազմից ողջ դուրս չգայի՞ն»։ Իսկ մյուս ուսուցիչները հրաշք են, թե՛ որպես մարդ և թե՛ որպես մասնագետ, իսկ տնօրեն տիկին Բարսեղյանը ոսկե անձնավորություն է, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում արցախցիներին»,-ասաց Դիանան։ 

Ծնողի խոսքով՝ մի քանի օր առաջ էլ ոտքով հարվածել է իր քրոջ տղային, որը վերջերս էր վիրահատվել։

«Որտե՞ղ եք տեսել, որ ուսուցիչը քացով հարվածի աշակերտին»,- զարմանում է մեր զրուցակիցը, ապա ավելացնում, որ քրոջ որդու ոտքի ծնկի հատվածն ուռած հասել է տուն։ 

«Իհարկե՛ չենք լռել, հարցրել ենք՝ ինչո՞ւ եք հարվածել, ինչո՞ւ եք վիրավորում արցախցի երեխաներին, ախր առանց այն էլ դժոխքից են փրկվել, այդքան սթրես են տարել, ասում է՝ «ազդեցության տակ եմ եղել, կոկաին եմ օգտագործել…» հասկանո՞ւմ եք, կոկաինի ազդեցության տակ դպրոց մտնելը ո՞րն ա։ Անգամ եթե սա կատակ է, բա այդպիսի կատակ անո՞ւմ են: Համապատասխան տեսանյութեր էլ կան, որտեղ պարզ լսվում է իր ասածը։ Հոգեպես անհավասարակշիռ ոչ մի անձ, անկախ նրա մասնագիտական որակավորումից, չպետք է դասարան մտնի, եթե նա տարբերություն է դնելու մասիսցի, արցախցի և կամ գյումրեցի ու երևանցի աշակերտների միջև»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով երեխաների՝ Արև Վրացյանի պատճառով ու դպրոցի հանդեպ վախն ու վերաբերմունքը, խնդիրը հասցրել են իրավապահ մարմիններին և սպասում են զարգացումների:

MediaHub-ը ներկայացնում է նաև տեսանյութը, որում ուսուցիչը խոսում է «կոկաինի» ազդեցության տակ լինելու մասին:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել տիկնոջ հետ, բայց MediaHub-ը կլինի հետևողական:

Տեսանյութն այստեղ

Հունան Թադևոսյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը
Ամենադիտված