Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերյանում իրականացվող ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 12 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՆԳՆ-ից։
Նշենք, որ Երևանում իրականացվող ակցիայից 17 քաղաքացի է բերման ենթարկվել։ Հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում և մայրաքաղաք Երևանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ի աջակցություն տավուշցիների, որոնք պայքարում են՝ ընդդեմ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների գործողությունների։