Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ամերիկյան հերթական օգնությունն Ուկրաինային չի փոխի իրավիճակը ռազմաճակատում։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին օրենքների փաթեթը, և սպասվում է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կվերսկսի զենքի մատակարարումն Ուկրաինային։