Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԻՐԱՎՈՒՆՔՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և բացել են Բագրատաշենի ճանապարհը։ Կան ավելի քան 20 բերման ենթարկվածներ, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։