Արվեստի գործիչներից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը (տեսանյութեր)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրվեստի գործիչներից երեք հայտնիներ՝ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դերասան Հայկ Պետրոսյանը միացել են տավուշցիների շարժմանը:
Նրանք արվեստագետներին կոչ են անում միանալ համաժողովրդական շարժում ձեւավորելու ազգային պահանջին, քանի որ վտանգված է հայրենիքը, հետևաբար պետք է համախմբվել և միասնական գործել:
Նշենք, որ մի քանի օր է ինչ տավուշեցիները, երևանից դեպի Տավուշ շտապած մեր հայրենակիցները փակել են ճանապարհը՝ չթողելու թշնմուն հանձնել Հայաստանից անգամ մեկ թիզ հող: Այսկերպ, իրենց բողոքն են արտահայտում իշխնանությունների այն որոշման դեմ, ըստ որի վերջիններս պատրաստվում է Տավուշից 4 գյուղ հանձնել թշնամի Ադրբեջանին: