Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը սկսում է կապիտուլյացիան. ինչի՞ կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել «երկար սպասված պատմական իրադարձություն»: Կողմերը տասնամյակների ընթացքում առաջին անգամ համաձայնության են եկել, թե ինչպես պետք է գծեն իրենց միջև պետական սահմանը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը պնդում է, որ հայերը պետք է ուրախանան դրանով, սակայն իրականում գյուղերում բողոքի ակցիաներ են սկսվել։ Եվ իսկապես, Հայաստանի համար այդ ամենը այնքան էլ վարդագույն չի երևում, գրում է vz.ru-ն։ Երևանը համաձայնել է Ադրբեջանին վերադարձնել նախկինում Հայաստանի կողմից վերահսկվող չորս գյուղերը։ Հայաստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ առաջին անգամ սահմանազատված սահման կհայտնվի Տավուշի մարզում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ այցելել էր վիճելի գյուղեր և հանդիպել տեղի բնակիչների հետ։ Նա երդվել էր երեխաներով և բացատրել, որ Ադրբեջանի մոտ լինելը պետք է գոհացնի, ոչ թե վախեցնի սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչներին։ Սակայն, ըստ ամենայնի, տեղի բնակիչները չեն համոզվել դրանում, գյուղերում սկսվել են անկարգություններ, Ոսկեպարի, Բերքաբերի և Կիրանցի բնակիչները փակել են միակ ռազմավարական մայրուղին, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ, Գյումրիից և Երևանից ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել Տավուշ։ Խիստ ասած՝ այս պահին ոչ ոք հստակ չգիտի, թե կողմերը ի՞նչ են պայմանավորվել սահմանագծման շուրջ բանակցությունների վերջին փուլի արդյունքում։ Մեկնաբանությունները տարբեր են: Բաքվում խոսում են կոնկրետ գյուղեր իրենց տալու մասին, ընդ որում, Արծվաշենը՝ նախկին հայկական անկլավը, այդ ցուցակում չկա։ Ոսկեպարում տեղի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանին հարցրել են Արծվաշենի ճակատագրի մասին, և նա կրկին ցուցադրել է Հայաստանի ստվարաթղթե ուրվագիծը, որը կրում է իր հետ, և փորձել է դրան կցել նաև փոքրիկ Արծվաշենը։ Երևանում ոչինչ չեն ասում գյուղերը տալու մասին, խոսում են միայն բնակավայրերի միջև սահմանի «սահմանազատման» մասին: Փաշինյանի խոսքով ոչ մի հայկական գյուղ՝ ոչ բնակեցված (Ոսկեպար), ոչ դատարկ (Արծվաշեն) չի փոխանցվի Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Ադրբեջանը դաշտեր է ստանում Կիրանց գետի շրջակայքում՝ Ոսկեպար, Բերքաբեր և Կիրանց գյուղերի մոտ՝ փոխարենը ոչինչ չտալով։ Միաժամանակ, հայկական զինված ուժերը ինչ-որ տեղ ավելի խորն են անցնում հին «խորհրդային» սահմանազատման գծից, և այնտեղ կմնան միայն սահմանապահները։ Սա Փաշինյանը համարում է դիվանագիտական մեծ հաջողություն, քանի որ դա կլինի երկու պատերազմող երկրների միջև սահմանի առաջին հատվածը, որը պաշտոնապես կսահմանվի: Ռազմական տեսանկյունից, սակայն, այն, ինչ տեղի է ունենում, շատ ավելի լուրջ է, քան դիվանագիտականը։ Ադրբեջանական զինուժը ի վերջո վերահսկողություն կսահմանի գերիշխող լեռնաշղթայի վրա, որը կչեզոքացնի Հայաստանի հյուսիսում նախկինում անառիկ համարվող ողջ պաշտպանական համակարգը։ Ավելին, դեռ հստակ չի ասվել, թե ի՞նչ հեռավորության վրա պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, և արդյո՞ք ադրբեջանական կողմը ևս նման պարտավորություն ստանձնում է։ Արդյունքում՝ հայկական գյուղերը շրջապատվում ու զրկվում են տնտեսական հիմքից, նրանցից վերցվում են ձորերն ու արոտավայրերը, որոնք նախկինում հարյուրավոր տարիներ օգտագործել են այդ գյուղերի բնակիչները։ Միաժամանակ, Ադրբեջանը անգամ չի հեռանում Բերքաբերի վերևում գտնվող հայկական դաշտից, որը գրավել էր երեսուն տարի առաջ։ Միևնույն ժամանակ, Երևանն արտաքին աշխարհի հետ կապող ռազմավարական մայրուղին է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա մոտավորապես 4,5 քառ. կմ մակերեսով հողատարածք է։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը խոստացել է նոր ճանապարհ կառուցել՝ շրջանցելով զիջված տարածքները, բայց առանց այդ ճանապարհի Հայաստանն ամբողջովին կտրվում է արտաքին աշխարհից։ Բացի այդ, Ռուսաստանից (Վրաստանով) Գյումրի և Երևան տանող միակ մայր գազատարն է անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայտարարված պայմանավորվածությունների իրականացման ժամկետները դեռ պարզ չեն։ Եթե Ադրբեջանը պնդի (և կանի դա), ապա մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական զորքերը նոր դիրքեր կգրավեն։ Այդ տարածքում հայկական պաշտպանական գծերը պարզապես կդադարեն գոյություն ունենալ։ Առայժմ չի հայտարարվել, թե ո՞ր քարտեզներն են կիրառվելու սահմանազատման համար, հիմքում ի՞նչ սկզբունքներ ունի այս գործընթացը, ո՞վ է հետևելու ու ստուգելու պայմանավորվածությունների կատարման ճշգրտությունը։ Հայաստանն այժմ պարզապես տարածք է զիջում՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա ոչ թե սահմանազատում է, այլ իրականում կապիտուլյացիա։ Նույնիսկ խորհրդային քարտեզներով Հայաստանին պատկանող տարածքը (Բերքաբերից հյուսիս ընկած հովիտը) չի վերադարձվում նրան։ Եվ հետո, ի՞նչ սկզբունքով է գծվելու սահմանը ոչ միայն Տավուշի հատվածում, այլ ընդհանրապես շփման գծի ողջ երկայնքով։ Այդ սկզբունքը ևս տեսանելի չէ։ Հետևաբար, Փաշինյանի խոսքերը, թե դա լինելու է սահմանի առաջին հատվածը, որտեղ սահմանապահներ են տեղակայվելու, քիչ արժեք ունի։ Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մենք կանգնած ենք Ադրբեջանին հայկական տարածքների (Հայկական ԽՍՀ սահմաններում) զիջման մեծ գործընթացի միայն սկզբի առաջ։ Հաջորդը լինելու է հարավային հատվածը՝ «Զանգեզուրի միջանցքը», թեև կենտրոնում՝ Սևանա լճի մոտ, Ջերմուկում ու Եղեգնաձորում ևս վիճելի դիրքեր կան։ Եթե Փաշինյանի կառավարությունը շարունակի գնալ տարածքների սողացող զիջման ճանապարհով, ապա մինչև աշուն Անդրկովկասի քարտեզը կարող է անճանաչելիորեն փոխվել։ Իսկ Հայաստանի ստվարաթղթե ուրվագիծը, որը Փաշինյանը մշտապես կրում է իր գրպանում, շատ շուտով կդառնա պատմության մաս:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով
Ամենադիտված