Պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնել է փոխվարչապետի գրասենյակը:
Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։