Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում եմ անգլերեն սովորել, ի՞նչ անել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գաղտնիք չէ, որ շատերն են ցանկանում անգլերեն սովորել կամ դպրոցում ու համալսարանում սովորածը թարմացնել ու ամրապնդել։ Ցանկությունն ամենակարևորն է, պակաս կարևոր չէ նաև այն իրագործելու տարբերակների և ուսուցման սկզբունքների ու մեթոդների ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելը։ 


Ընդհանրապես, ինչ է պետք օտար լեզու սովորելու համար

Նախևառաջ լավ կլինի ինքներդ ձեզ համար ճշտեք՝ ինչ նպատակով, ինչպես և ինչ հաճախականությամբ եք կիրառելու ձեր սովորած անգլերենը։ ԱՄՆ լավագույն հումանիտար բուհերից մեկի՝ Միդլբերիի քոլեջի պրոֆեսոր Մայքլ Գայսլերն, օրինակ, նշում է, որ օտար լեզու սովորելու համար չորս բան է պետք․ առաջին՝ կիրառել այն, երկրորդ՝ կիրառել կոնկրետ նպատակով, երրորդ և չորրորդ՝ այն կիրառել համապատասխան միջավայրում և լեզվակիր մարդկանց հետ շփման մեջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե լեզվի ուսուցումը համադրեք որևէ այլ բանի հետ, ասենք՝ հետազոտական նախագծի մշակում կամ պիեսի բեմադրություն, ապա դա կօգնի ավելի արագ յուրացնել այդ լեզուն, որովհետև դուք լավ առիթ կունենաք դուրս գալու տվյալ օտար լեզվի կիրառության դասագրքային շրջանակներից։

Այսպիսով, եթե հստակ է անգլերեն սովորելու ձեր նպատակը՝ օրինակ արտասահմանյան լավագույն բուհերում կրթությունը շարունակելու մտադրություն կամ օտարերկրյա գործընկերների հետ անկաշկանդ շփվելու անհրաժեշտություն, ապա անցնենք առաջ։

Կարծում եմ գիտեմ, թե ինչպես ճիշտ սովորեմ անգլերեն՝ մասնավոր պարապող կվարձեմ

Հարցն էլ հենց այն է, որ անգլերեն (ու ընդհանրապես, օտար լեզուներ) սովորելու հարցը միանշանակ լուծում չունի։ Ամենից առաջ արժե հիշել՝ իրականում օտար լեզուն ճիշտ սովորում ու յուրացնում են նրանք, ովքեր, անկախ նրանից՝ մասնավոր ուսուցիչ վարձել են, թե ոչ, ջանասիրաբար ինքնուրույն պարապում են՝ պարբերաբար ու տևական ժամանակ հատկացնելով։ Մասնավոր դասավանդողի հետ նույն այդ պարապմունքները կարող են «օգնել» բավական փող ծախսել, բայց չեն կարող օգնել արագ ու մեկընդմիշտ սովորել լեզուն։ Ձեռք բերած գիտելիքները չեն կարող մշտական պատրաստի վիճակում «տեղադրվել» ձեր ուղեղում․ եթե պարբերաբար չկիրառեք սովորած լեզուն, այն պարզապես կմոռանաք։ Ի դեպ, բնօրինակ լեզվով՝ տվյալ դեպքում անգլերեն ֆիլմերի կամ գրքերի պասիվ դիտումը և ընթերցանությունը ևս, առանց լեզուն լիարժեք սովորելու, չեն կարող երաշխիք լինել, որ կյուրացնեք այդ լեզուն։ Լսածն ու ընթերցածն ինքնին արժեքավոր չեն, եթե դրանք ակտիվ չեք կիրառում։

Լսածն ու ընթերցածն ինքնին արժեքավոր չեն, եթե դրանք ակտիվ չեք կիրառում։

Ուրեմն, ի՞նչ կարող եմ անել

Նախ որոշեք լեզվի իմացության ձեր մակարդակը։ Ըստ Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR), որը գործում է նաև Հայաստանում, անգլերենի (համապատասխանաբար նաև այլ եվրոպական լեզուների) համար իմացության մակարդակները վեցն են՝ A1 (նախնական կամ «գոյատևման» – Breakthrough or Beginner), A2 (նախաշեմային – Waystage or Elementary), B1 (շեմային – Threshold or Intermediate), B2 (հետշեմային – Vantage or Upper intermediate), C1 (գործնական լեզվի արդյունավետ տիրապետում – Effective operational proficiency or Advanced), C2 (լեզվի կատարյալ իմացություն (վարպետություն) – Mastery or Proficiency)։ Համացանցում կարող եք զանազան կայքեր գտնել, որոնց միջոցով հնարավոր է միանգամայն անվճար թեստավորում անցնել և ստուգել (թեկուզ նախնական) լեզվի իմացության մակարդակը։ Ի դեպ, սովորաբար լեզվի իմացության նախնական (բնականաբար անվճար) թեստավորում անցկացնում են նաև օտար լեզուների ուսումնական կենտրոնները։

Ենթադրենք՝ թեստավորմամբ պարզեցի իմացությանս մակարդակը․ հետո ի՞նչ անեմ

Հիմա պետք է ընտրել, թե հատկապես որ եղանակով եք ցանկանում կամ ինչպես եք ցանկանում սովորել լեզուն՝ ինքնուսույցներով, մասնավոր ուսուցչի միջոցով, առցանց ծրագրերով, թե խմբային պարապմունքների միջոցով։ Բոլոր եղանակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Խմբային պարապմունքների թերությունը՝ սովորաբար չեք կարող ընտրել ձեզ հարմար ժամանակը և վայրը․ առավելությունները՝ սովորում եք ուրիշների սխալներն ու ճիշտ պատասխանները հաշվի առնելով, ձեզ օգնում է նրանց հետ ձեր ցուցաբերած արդյունքները համեմատելու առողջ մրցակցային ոգին, ինչպես նաև դասընթացի համար համեմատաբար էժան եք վճարում։ Կրկնուսույցներն անհատական ուսուցման դեպքում ձեզ անհրաժեշտ հունով կուղղորդեն և կտրամադրեն ժամանակի 100%-ը, սակայն նման մասնավոր դասերի բարձր գինը բացասական կողմ է, բացի այդ՝ չեք ունենա խմբակային ուսուցման առավելությունները։ Որպես այլընտրանք՝ հնարավոր է կրկնուսույցի հետ առցանց (skype-ով) պարապել, եթե, իհարկե, նման հնարավորություն առկա է․ այդպես գոնե ավելի էժան կլինի։

Համացանցում առցանց ծրագրերով ուսուցման առավելությունը՝ ինքներդ կարող եք ձեզ հարմար ժամանակ ու հարմար գրաֆիկով հետևել դասընթացներին, որոնք սովորաբար անվճար են կամ անպայման ունեն անվճար բաղադրիչ, բացի այդ, նման դասընթացներում լայնորեն օգտագործվում են խաղարկային և ժամանակակից այլ մեթոդներ՝ մասնակիցների ամենատարբեր պահանջներն ու առանձնահատկությունները հաշվի առնելով։ (Դեռ ավելին՝ տարբեր առցանց հարթակների միջոցով կարող եք միանգամայն անվճար նախապատրաստվել անգլերենի TOEFL և IELTS թեստային քնություններին)։ Սակայն բացասական կողմ էլ կա՝ գործնականում դեռևս չկան հայերենով նման ամբողջական դասընթացներ, իսկ դա հաճախ խնդրահարույց է անգլերենին ընդհանրապես չտիրապետողների կամ թույլ տիրապետողների համար (անգլերենի բառապաշարը զարգացնելու համար կարող եք օգտվել հայերեն հետևյալ ռեսուրսից)։ Վերջապես, հնարավոր է նաև ուղղակի ինքնուրույն պարապել․ առավելությունը՝ հենց դուք եք որոշում, թե երբ, որտեղ, ինչ պարբերականությամբ ու ինչ ծրագրերով սովորեք, թերությունը՝ ստիպված եք ինքներդ ձեզ մոտիվացնել, տրամադրել սովորելուն և հետևել պարապմունքների կանոնավորությանն ու հաճախականությանը (նույնը նաև առցանց դասընթացների դեպքում)։

Ընդհանրապես, սովորելու ինչ եղանակ էլ որ ընտրեք, բոլոր դեպքերում էլ, միևնույն է, ժամանակի մեծ մասը պետք է տրամադրեք ինքնուրույն սովորելուն և սովորածն ամրապնդելուն․ առանց դրա չի լինի։

Իսկ կա՞ն ընդհանուր սկզբունքեր կամ մեթոդներ՝ անկախ ուսուցման եղանակից

Գլխավոր սկզբունքներից մեկի մասին արդեն նշեցինք՝ պատրաստ եղեք բավական շատ ժամանակ հատկացնելու ինքնուրույն պարապելուն, խմբային կամ առցանց դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները ինչպես հարկն է յուրացնելուն։ Սակայն ինքնուրույն աշխատանքի տևողությունը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է կանոնակարգված ու համաչափ պարապել։ Ինքներդ պետք է ընտրեք ինքնուրույն աշխատանքի ձեզ հարմար պարբերականությունն ու յուրաքանչյուր առանձին պարապմունքի տևողությունը՝ օրինակ, շաբաթական վեց օր, օրական 1,5 ժամ, թե, ասենք, շաբաթվա մեջ միայն երեք օր, օրական երկուական ժամ՝ առավոտյան ու երեկոյան։

Բայց հիշեք նաև, որ չի կարելի միանգամից 4-5 ժամ անդադար աշխատել՝ հատկապես սկզբնական շրջանում․ ուժերի լարումով և առանց ընդմիջման օրական մի քանի ժամ ծախսելով՝ ձեր ուժերն ու էնտուզիազմը կսպառեք արդեն երկու շաբաթ հետո։

Հաջորդ կարևոր սկզբունքը օտար լեզվի տիրապետման չորս հիմնական հմտությունների (լսել, խոսել, կարդալ, գրել) համաչափ և հավասարակշռված յուրացումն է։ Եթե նույնիսկ նոր-նոր եք սկսել անգլերենի տառերն ու հնչյունական օրենքները սովորել, միանգամայն հնարավոր է և արժե անգլերենով տեսանյութեր (ֆիլմեր և այլն) դիտել՝ լեզվի բանավոր ընկալումը զարգացնելու, այսպես ասած՝ «ականջը վարժեցնելու» համար։ Այն ամենը, որ լսում, կարդում կամ գրում եք, անհրաժեշտ է շարունակ, պարբերաբար կրկնել, ամրապնդել մեծ թվով (եթե պետք է՝ նույնիսկ մի քանի հարյուր) գործնական վարժությունների միջոցով։

Շատ օգտակար ու արդյունավետ միջոց է օտար լեզվի՝ տվյալ դեպքում անգլերենի քերականության, բառապաշարի (ինչպես նաև կայուն արտահայտությունների, ոճական առանձնահատկությունների և այլն) յուրացումը կոնկրետ իրավիճակային թեմաների միջոցով (տանը, համալսարանում, աշխատանքի վայրում, շուկայում, հիվանդանոցում, օտար երկրում ճամփորդելիս և այլն)։ Դա լեզվի իրավիճակային ուսուցման մեթոդն է, որը կիրառվում է ArmScoop EduLab-ի կողմից կազմակերպվող անգլերենի գործնական դասընթացների ընթացքում։ Ի դեպ, այդ դասընթացների ընթացքում կիրառվող արդյունավետ մեթոդներից է նաև անգլերենի ուսուցման ընթացքում հայերենի оգտագործման (ավելի հստակ՝ հայերենի կիրառումից կախվածության) հնարավորինս սահմանափակումը։

Սա՞ էր ամենը, ինչ պետք է իմանալ

Ոչ․ ներկայացվածն արդյունավետ, սակայն ընդհանրական սկզբունքներ ու խորհուրդներ են, օտար լեզվի ուսուցումը յուրաքանչյուր առանձին դեպքում իր առանձնահատկություններն ունի։

Ամենագլխավորը, որ անհրաժեշտ է հաշվի առնել ու հիշել՝ օտար լեզուն պետք է սովորել համակարգված ու տևականորեն, անընդհատ թարմացնել ու բարելավել սովորածը, և ինչ հաճախականությամբ ու եղանակով էլ որ պարապեք՝ սովորելու գործընթացը պետք է լինի գիտակցված, նպատակաուղղված և առանց ընդհատումների։

Անգլերենը աշխարհի ամենատարածված լեզուն է, և չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ անգլերենի իմացությունն օգտակար  ու անհրաժեշտ չի լինի։ Հետևաբար արժե օգտագործել այդ հնարավորությունը՝ լեզվական հմտությունները զարգացնել բոլոր հնարավոր գործնական միջոցներով և միաժամանակ անգլերենի իմացությունն ուղղորդել սեփական գործունեության զարգացմանը։ ArmScoop EduLab-ի անգլերենի գործնական դասընթացն, օրինակ, բացի բուն լեզվի ուսուցումից, սովորողներին հնարավորություն է տալիս նաև գործարար կամ կրթական ոլորտներում զարգացնել հաղորդակցական կարողությունները (օրինակ՝ գործարար հաղորդակցություն, արտասահմանյան բուհեր ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը գրագետ անգլերենով կազմելու հմտություններ

Օտար լեզու սովորելը նման է սիրելի աշխատանքի, որտեղ աշխատավարձի փոխարեն յուրաքանչյուր ամիս ձեռք բերվող և մշտապես բարելավվող գիտելիքներն ու հմտություններն են, որոնց շնորհիվ էլ ի վերջո կարող եք հենց բուն աշխատանքում կամ ուսման մեջ նոր հաջողություններ գրանցել։
Արմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվել
Ամենադիտված