Արաբները պետք է իրենց ձեռքը վերցնեն Պաղեստին պետության ստեղծման հարցը․ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրավիճակը Մերձավոր Արևելքում շատ վատ է, Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ բռնությունները կդադարեցվեն, և արաբները հանդես կգան պաղեստինյան պետություն ստեղծելու նախաձեռնությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իրավիճակը շատ վատ է, մենք ուզում ենք, որ վերջ տրվի բռնությանը, հումանիտար խնդիրները լուծվեն և, առաջին հերթին արաբները, բոլոր սթափ ու առողջ ուժերի աջակցությամբ, նախաձեռնեն ու իրենց ձեռքը վերցնեն Պաղեստին պետության ստեղծման հարցը»,- ասել է Լավրովը։