Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիան պատրաստ է հնարավոր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ճանապարհին։
Այդ մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X-ի էջում․
«1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը:
Գերմանիան պատրաստ է ցուցաբերել ողջ հնարավոր աջակցությունը կայուն խաղաղության ճանապարհին»։