ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին:
Գոնե հրապարակայնորեն մի արեք նման բաներ: Աշխարհը լսում ու կարդում է ձեզ ու համապատասխան կարծիք կազմում ողջ ժողովրդի մասին:
Ձեր կառավարիչի ազգադավ գործունեությունից ամաչելու փոխարեն՝ հող հանձնելն ու երկրի ապագան թուրքերից լիարժեք կախման մեջ դնելու քարո՞զ եք անում:
Չմոռանաք, որ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան