Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Արարատի մարզի Արարատ բնակավայրի Վարդանյան փողոցում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Վազգեն Մ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: