Արցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ): Այս մասին ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
«Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.
• արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,
• համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,
• հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,
- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,
- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։
• հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:
ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին,
ժամը 11-ին, “Օպերա Սյուիթ” հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1:
«Դիվանագետների համահայկական խորհուրդ»
հասարակական կազմակերպության հիմնադիրներ»։