«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե օրեր առաջ Իրանի կողմից Իսրայելին հասցրած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածին հաջորդի պատասխան, ապա Իրանի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչները կներգրավվեն՝ Իսրայելի վրա հնարավոր հարձակման համար, հայտարարել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Համիդ Վահիդին։
«Ես խորհուրդ եմ տալիս Իրանի թշնամիներին՝ ռազմավարական սխալներ չգործել, քանի որ մենք պատրաստ ենք թիրախներին հարվածելու՝ Գերագույն հրամանատարի հրամանին, այդ թվում՝ Սու-24 ռմբակոծիչներով։ Այս պահին Սու-24 ռմբակոծիչների մարտական պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան երբևէ, և եթե թշնամին ռազմավարական սխալ գործի, ապա Իրանը կհասցնի այնպիսի հարված, որն անհնար կլինի փոխհատուցել»,- Վահիդիի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։