Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատերազմի ժամանակակից մեթոդների մշակումը ռազմական մասնագետների համար խնդիր է դնում մշտապես ընդլայնել ռազմական տեխնիկայի, այդ թվում` տանկերի պաշտպանության մեթոդները, գրում է Overclockers.ru-ն։

Պաշտոնաթող գնդապետ և ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը կիսվել է այս ոլորտում իր գիտելիքներով։

«Տանկը, ինչպես ցանկացած ամրացված մարտական մեքենա, հագեցած է պաշտպանության մի քանի մակարդակներով։ Այնուամենայնիվ, դրանք հիմնականում նախատեսված են ճակատից կամ կողքերից հարձակումները հետ մղելու համար: Դրան նպաստում են ակտիվ և դինամիկ պաշտպանության համակարգերի տարբեր բաղադրիչները: Զրահն ինքնին մի քանի շերտերի համադրություն է, այդ թվում` պարաֆինի, կևլարի, կերամզիտի և այլնի»,- ասել է նա

Տանկերի զրահի ձևավորման մեջ այս նյութերը առաջնային նշանակություն ունեն, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ արժեքն ու բնութագիրը: Պարաֆինը՝ մոմը, ներառված է տանկի զրահի մեջ` կինետիկ էներգիան կլանելու իր ուշագրավ ունակության պատճառով։ Երբ արտաքին ուժը, ինչպիսին հրթիռն է, հարվածում է տանկի զրահին, մոմը կլանում է հարվածի էներգիայի մի մասը և դրանով իսկ նվազեցնում զրահի ներքին շերտերի վրա ազդող ընդհանուր ուժը:

Հետևանքը վնասի կրճատումն է։ Կևլարը՝ սինթետիկ մանրաթելը, հայտնի է իր առաձգական ուժի և քաշի բարձր հարաբերակցությամբ, որը հինգ անգամ գերազանցում է պողպատին: Այն շատ լավ նյութ է տանկի զրահի համար` իր էներգիան կլանելու և բաշխելու ունակության շնորհիվ:

Այն դեպքում, երբ հրթիռը դիպչում է զրահին, փոխանակ թույլ տա, որ կործանարար ուժը կենտրոնանա մեկ տեղում, կևլարի մանրաթելերը ձգվում են` ցրելով ինտենսիվ ուժն ավելի լայն տարածքում և դրանով իսկ նվազեցնում հաջող ներթափանցման հնարավորությունները:

Բայց սա դեռ ամենը չէ, կևլարը հեշտությամբ դիմադրում է ինչպես ջերմությանը, այնպես էլ կոռոզիային, ինչը այն դարձնում է իդեալական` ռազմական օգտագործման համար: Կերամզիտը այնպիսի թեթև նյութ է, որն օգտագործվում է տանկի զրահներում հարվածները կլանող իր գերազանց հատկությունների շնորհիվ։ Իր ծակոտկեն բնույթի պատճառով, այդ նյութը կլանում է հարվածի էներգիայի զգալի մասը` հետագայում նվազեցնելով զրահի ներքին շերտերի վրա ճնշումը:

Մասնագետներն ընդգծում են տանկերի, հատկապես դրանց տանիքների խոցելիությունը մարտի դաշտում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։ Դա պահանջում է տանկային ինքնապաշտպանական համակարգերի հրատապ արդիականացում։

Այդ խնդրի լուծման մոտեցումներից մեկը եղել է տանկերի վրա «մանղալային վրանների» օգտագործումը որպես պաշտպանական միջոցներ` ուղղված անօդաչու թռչող սարքերի հարձակումները կանխելուն, սակայն դրանց արդյունավետությունը որոշ չափով կասկածելի է:

«Մենք թևակոխել ենք էլեկտրոնային պաշտպանական համակարգերի նոր դարաշրջան, որն ընդունակ է թվային միջոցներով ոչնչացնել անօդաչու սարքերը։ Տանկերում տեղադրված նման ճնշող համակարգը դժվարացնում է մոտեցող անօդաչուների աշխատանքը։ Պակաս հետաքրքիր չէ հեռակառավարման հնարավորություններով առաջին կարգի հակաօդային կայանքների ի հայտ գալը»,- բացատրել է Մատվիյչուկը։

Վերջերս հաղորդվեց, որ ռուսական տանկերն այժմ համալրված են ստանդարտ էլեկտրոնային պատերազմի համակարգերով, որոնք նախատեսված են հատուկ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Այդ տեղեկատվության աղբյուրը «Ուրալվագոնզավոդ» ռուսական խոշորագույն տանկերաշինական գործարանի մամուլին հայտնի դարձած` պաշտոնական ներքին օգտագործման փաստաթուղթն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին
Ամենադիտված