Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի արևելյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել:
Այն գրանցվել է Մալաթիայի Բաթթալգազի շրջանում: Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.3 մագնիտուդ:
Մալաթայի նահանգապետ Էրսին Յազըջըն երկրաշարժից հետո իր սոցհաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է հանրությանը, որ իրավիճակը կայուն է:
«Որևիցե բացասական բան չի գրանցվել»,-գրել է նա: