Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1982թ. Անգլիայի թագուհին Կանադան հայտարարել է լրիվ անկախ երկիր. պատմության այս օրը (17 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ Հեմոֆիլիայի  համաշխարհային օր, Ամերիկյան Սամոա՝ Դրոշի օր, Գաբոն՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Երեխաների պաշտպանության օր, Սիրիա՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի կովկասյան ճակատում ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը:

1915-ծնվել է հայ նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։

1922 – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիլաթն մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին:

1932-ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը։

1968-ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Կենդանիների աշխարհում»  հաղորդումը , որի առաջին վարողը եղել է Ալեքսանդր Զգուրիդին։

1975-վախճանվել է արձակագիր Վիգեն Խեչումյանը։

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2008-Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը:

2009-Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո կրկին փորձ է արվել հայ-վրացական սահմանում վերականգնել առևտուրը և նման տիպի շուկա է բացվել: 

2014-պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

2015-«Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցել են, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛ գործարանի վերագործարկման հարցերը, սակայն հանդիպման արդյունքից դժգոհել են նշելով, որ ակնկալում էին ոչ թե մեկ այլ մի քանի ամիսների վարձատրություն։

2017-Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել, որոնք անց են կացվել  բարդ ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով:

2018-Ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխությունը:

2019-«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դա պատիվ չի բերում,- նման խոսքերով  Մարուքյանը Ազգային ժողովի ամբիոնից դիմել է  կառավարությանը,– Դա Սերժ Սարգսյանի կոստյումն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք թե բան եք փոխել»։

2022-ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հանուն Արցախի բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1492- Քրիստոֆոր Կոլոմբոսը պայմանագիր է կնքել Իսպանիայի հետ առ այն, որ պարտավորվում է հայտնագործել նոր ուղի դեպի Հնդկաստան։

1607-21-ամյա Արման Ժան Դյու Պլեսսի Դե Ռիշելյեն՝ Ֆրանսիայի ապագա հզոր կարդինալը,  ձեռնադրվել է եպիսկոպոս։

1722- Ռուսաստանում Պետրոս 1-ինը 50 ռուբլու չափով հարկ է դրել մորուք պահելու համար։

1745-ծնվել է ռուս պեյզաժիստ-բնանկարիչ Սեմյոն Շեդրինը։

1790-վախճանվել է ամերիկացի լուսավորող, գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։

1837-վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկս» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1839- Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո առաջացել է Գվատեմալա պետությունը։

1856-Կանադայի մայրաքաղաք է դարձել Քվեբեկ քաղաքը։

1875-Հնդկաստանում բրիտանական զորքերի գնդապետ Նեվիլլ Չեմբերլենը մտածել և ստեղծել է «Սնուկեր» բիլիարդային խաղը։

1891-ռուսական ցար Ալեքսանդր Երրորդը հրապարակել է հրաման Տրանսսիբի՝ Մեծ սիբիրյան ճանապարհի,  կառուցման մասին։

1919-ֆրանսիայում սահմանվել է 8 ժամյա աշխատանքային օր։

1946-ֆրանսիան ճանաչել է Սիրիայի անկախությունը։

1968-ծնվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, էստրադային երգչուհի Վալերիան։

1975-Կամբոջայում ընթացող քաղաքացիական պատերազմում Կարմիր կխմերներին հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Պնոմպենը։

1980-Հարավային Ռոդեզիան վերանվանվել է Մոզամբիկ։

1982-Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը Կանադան հայտարարել է լրիվ  անկախ երկիր և ճանաչել է Կանադայի նոր սահմանադրությունը։

2011-«NVO» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին սերիան։

2014-վախճանվել է կոլումբիացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։

2022 —Հարավային Աֆրիկայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, զոհվել է մոտ 400 մարդ:

Կ․ Խաչիկյան

Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
Ամենադիտված