Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է նաև Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձրված է եղել գազաբալոններով, բարեբախտաբար դրանք չեն պայթել, իսկ գազաբալոններից 7-ը շպրտվել էին մոտ 10-20 մետր: