Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Հայկը, բայց մի քիչ էլ «իրասածի», երբեմն՝ կամակոր ու չարաճճի: Իր բնավորության մեջ ամեն գիծ կար, բայց ամենափոքրուց էլ շատ համեստ երեխա է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Աիդան:

Նոյեմբերյան քաղաքում է ծնվել Հայկը, մանկությունն ու պատանեկությունն այնտեղ են անցել, այնտեղ է դպրոց հաճախել: «Սովորել է թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Սիրում էր հումանիտար առարկաները, օտար լեզուները: Իսկ իններորդ դասարանի վերջում որոշեց, որ պետք է ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընկերոջ հայրիկն այդ տարիներին զինկոմիսարիատում էր աշխատում, և երկու ընկեր որոշեցին ընդունվել ռազմական վարժարան: Այդ ընթացքում ընկերն ընկավ, ձեռքը կոտրեց, բայց Հայկն ասաց՝ որոշել եմ, ուրեմն պետք է ընդունվեմ: Երեք տարի սովորելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում էր ցանկանում ուսումը շարունակել հրետանու գծով, քննություններ հանձնեց, բայց ընդունվել չստացվեց, արդյունքում իր հավաքած բալերով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»:

Տիկին Աիդան հիշում է՝ Քառօրյա պատերազմի օրերին որդին և ռազմական համալսարանի կուրսանտները մեկնել էին Արցախ, ինչպես ասում են՝ վերապատրաստումների: «Պատերազմը սկսվել է, մեր զինվորների հետ հավասար կռիվ են տվել»: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Հայկը նշանակվեց Իվանյանի զորամասում, նա համալսարանն ավարտել և Արցախ է մեկնել լեյտենանտի կոչումով: «Պատերազմի օրերին ստացել է կապիտանի կոչում: Պատերազմից առաջ քննությունները գերազանց հանձնել էր, դեռ հրամանը չէր եկել, բայց Հայկը գիտեր, որ կապիտանի կոչում է ստանալու: Իր այդ կոչումը մեզ փոխանցվեց հետմահու: Հայկը վաշտի հրամանատարն էր»: Մայրիկն ասում է՝ սովորելու, հետո արդեն ծառայելու տարիներին Հայկն իրեն այլ տեղում չէր պատկերացնում:

«Քառօրյա պատերազմից հետո ասացի, որ դուրս գա զինվորական ծառայությունից, Հայկը պատասխանեց՝ մա՛մ, գիտե՞ս, թե մենք ինչ հայրենիք ունենք, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Մի այլ կերպ էր սիրում իր աշխատանքը, շատ էր նվիրված դրան: Ընկերներն ասում էին՝ ազատ ժամանակ Հայկը չէր ունենում, անընդհատ աշխատում էր, անընդհատ ինչոր բան անում: Բայց մեզ հետ չէր կիսվում ծառայության ընթացքից»: Նույն կերպ էլ Հայկն ընտանիքի անդամներին հեռու է պահել պատերազմից, չի տեղեկացրել, որ թեժ կետերում է: «Չենք իմացել, որ Ջրականում է, որ իր զինվորներից զոհեր է ունեցել: Ջրականի հանձնումից հետո Հայկը վերադառնում է Իվանյան, այդ ժամանակ միայն իմացանք, այն էլ՝ իր ընկերոջից, որ Հայկը Ջրականում է եղել: Ոչ մի օր չի հանգստացել, ամեն գիշեր զենք է տարել «Մարտունի 3» ու վերադարձել:

Հոկտեմբերի 21-ին իրեն տեղափոխել են Վարանդա: Վերջին անգամ այդ ժամանակ շատ մեծ դժվարությամբ ինձ հետ կապ հաստատեց, ասաց՝ մա՛մ, ուր որ գնում եմ, կապ չի լինելու, մի քանի օր չենք խոսի: Ու այդպես էլ դրանից հետո ինձ հետ չխոսեց: Պատերազմի օրերին իր հետ կապը մշտական չէր, եղել է նաև այնպես, որ երեք օր չի զանգել: Հիմնականում զանգահարում էր առավոտյան կամ երեկոյան շատ ուշ ժամերի, զրուցում էինք, ասում էր՝ զանգել եմ, որ ձայնս լսեք: Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին զրույցի ժամանակ ասացի՝ Հա՛յկ, խնդրում եմ, հանկարծ գերի չընկնես: «Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է»»: Հայկը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում: «Բայրաքթարն է հարվածել, Հայկն ու տղաները մտել են շելի մեջ: Հայկն իր տասը զինվորի հետ այդտեղ է եղել: Իրենց այդտեղից են «գտել»:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք, ամեն հնարավոր հեռախոսահամարով զանգահարում էինք, որոնցով նա էր մեզ զանգահարել, որովհետև իր հեռախոսը չէր պատասխանում: Այդ ընթացքում կրկին իր հեռախոսահամարին զանգեցի, զարմացա, երբ օտար մարդ պատասխանեց: Հեռախոսը փոխանցեցի ամուսնուս, մտածեցի, որ գուցե ադրբեջանցի լինի, ամեն ինչ այդ պահին մտքովդ անցնում է:Ամուսինս խոսեց, տվյալներ ճշտեցին ու ոչինչ չասացին: Փաստորեն, մեզ հետ արդեն դիահերձարանից էին խոսում: Հոկտեմբերի 27-ի առավոտյան մեզ հայտնեցին լուրը, հոկտեմբերի 28-ին Հայկն արդեն «տանն էր»: Բայց չկարողացա իրեն տեսնել, ձեռքը բռնել, իմանալ՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իր գլուխն էր վնասվել»: Հայկն ավագ եղբայր ու կրտսեր քույրիկ ունի: Վստահաբար, հենց նրանք են ծնողներին ուժ տվողը, թև ու թիկունք դարձողը: Մայրիկն ասում է. «Աղջիկս ամուսնացավ, թոռնիկ ունեցանք: Իրենով ապրում ենք: Բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան վերքն ավելի է խորանում»:

Հ. Գ. - Հայկ Ղարսյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նոյեմբերյանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ Պուտին
Ամենադիտված