Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1987թ-ին այս փոքրիկին գողացան հիվանդանոցից. 23 տարի անց անհավատալի մի բան տեղի ունեցավ. լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդկային կյանքը շատ անկանխատեսելի է:
Չնայած որ ճակատագիրը մեր հանդեպ դաժան է գտնվում, մեր կյանքում ժամանակ առ ժամանակ հրաշքներ են տեղի ունենում:
Եվ այսօրվա մեր պատմությունը դրա վառ օրինակն է:
1987 թվականին ամերիկուհի Ջոյ Ուայթը իր երեք շաբաթական տենդի մեջ գտնվող աղջկան՝ Կառլինային, տարավ նյույորքյան հիվանդանոցներից մեկը:

Հետո պատահեց այն, ինչից վախենում են բոլոր մայրերը: Կառլինային տարան անհրաժեշտ գործողություններն անցկացնելու համար, իսկ այդ ժամանակ հիվանդանոց մտավ մի կին՝ բուժքրոջ հագուստով, և առևանգեց փոքրիկին:

Աղջկան առևանգողը՝ Էնն Պետտին, սկզբում նրան տարավ Կոննեկտիկա, իսկ հետո՝ Ջորջիա:

Չնայած որ պարգևատրում էին առաջարկել Կառլինայի համար, և հազարավոր հայտարարություններ էին փակցվել աղջկա լուսանկարով, Կառլինան կորած էր 23 տարի, և Ջոյն ու իր ամուսինը՝ Կառլը, կարող էին միայն աղոթել աղջկա վերադարձի համար:

Բայց մի հրաշալի օր նա վերադարձավ: Եվ նա ինքն էր բացահայտել իր առևանգումը:

16 տարեկանում աղջիկը (ում առևանգողն անվանել էր Նետտի) մտահոգվեց իր ծագման մասին, երբ հասկացավ, որ իր «հարազատնեից» ոչ մեկին նման չէ: Հենց այդ տարի աղջիկը հղիացավ և ապագա երեխայի խնամակալությունը ձևակերպելու համար նրան պետք եկավ սեփական ծննդյան վկայականը:

«Մայրը» հրաժարվեց այն տալ աղջկան: Կառլինան փորփրեց իրերը և հայտնաբերեց մի փաստաթուղթ, որն, ինչպես ինքն էր մտածում, իր ծննդյան վկայականն էր: Երբ նա տարավ այդ թուղթը գրանցման բաժին, պարզվեց, որ այն կեղծ է: Էննը խոստովանեց, որ ինքը չէ Կառլինայի կենսաբանական մայրը, բայց նաև ասաց, որ նրա իսկական մայրը թողել է նրան հիվանդանոցում և երբեք չի վերադառնա նրա հետևից:

7 տարի անց Կառլինան կորած երեխաների Ազգային կենտրոնի ինտերնետային կայքէջում գտավ իր նորածին ժամանակվա լուսանկարը և այն լուսանկարը, թե ինչ տեսք նա կարող էր ունենալ այժմ: Աղջիկը զանգահարեց Ջոյ Ուայթին և ոստիկանություն: ԴՆԹ-ի հետազոտությունից հետո պարզվեց, որ Ջոյը Կառլինայի իսկական մայրն է:

23 տարի սպասելուց հետո մայր և աղջիկ հանդիպեցին: Էնն Պետտին մեղավոր ճանաչվեց երեխա առևանգելու մեջ և ազատազրկվեց 12 տարով:

Երբեմն անելանելի իրավիճակներում մեզ մնում է միայն հուսալ և հավատալ: Եվ հաճախ այդ հավատը պարգևատրվում է: Ես շատ կցանկանայի, որ բոլոր կորած երեխաները գտնվեին՝ թեկուզ շատ տարիներ անց:

Աղբյուր՝ Blognews.am

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենադիտված