Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայկական ամենահզոր զենքը սահմանին. (Ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Ազգ-բանակ խորագրով համաժողովը: Այս հայեցակարգը առաջ է քաշել Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:
Ապրիլյան պատերազմի իրողությունները Հայաստանում սկիզբ դրեցին մի շարք քննարկումների, որոնք վերաբերվում էին ոչ միայն զուտ ռազմական բաղադրիչին՝ առաջնագծի վիճակ, սպառազինություն եւ այլն, այլեւ իրավիճակն ապրիլյան իրողություններին հասցրած ներքին ու արտաքին քաղաքականությանը, հանրային մթնոլորտին:

Ապրիլից հետո առաջնագիծը փոխվեց, բարելավվեց սպառազինության որակն ու մակարդակը: Հայկական զինուժը ստացավ ժամանակակից զինատեսակներ եւ տեխնիկական համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս անցնել խորքային հետախուզության ու կանխարգելիչ գործողությունների: Դա անմիջապես զգացվեց՝ հակամարտության գոտում իրավիճակը զգալի փոխվեց:
Զուգահեռ, քիչ թե շատ հստակեցվեցին քաղաքականությունն ու դիրքորոշումները, Հայաստանը դրեց նախապայմաններ ու պահանջներ, եւ դրանց հետ սկսեցին հաշվի նստել: Հայաստանի քաղաքական ղեկավարությունն առայժմ պահում է այս կեցվածքը, եւ ըստ էության նահանջի տեղ էլ չկա: Իր հերթին, դրան նպաստեց արտաքին քաղաքական կոնյունկտուրան, որում սակայն նվազ դեր չուներ Հայաստանի դիրքորոշումն ու պահվածքը:

Փոխարենը, որեւէ տեղաշարժ չեղավ եւ չի էլ նկատվում զինված ուժերի թիկունքում՝ տնտեսություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, բարոյա-հոգեբանական մթնոլորտ, արդարադատություն, ընտրություններ եւ այլն: Ինչպես ապրիլյան իրադարձություններից առաջ, այնպես էլ հետո հայկական «էլիտաները» շարունակում են ապրել իրենց կյանքով, հանրությունն՝ իր:
Ապրիլի 2-ի քվեարկությունը մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո կրկին ակնառու ցույց տվեց այդ ահռելի վիհը:
Ամեն ինչ կարելի է փոխել, բայց այդ ամենն իրական արդյունք կունենա միայն հանրային վստահության ու «էնտուզիազմի», հավատի ու վստահության դեպքում:
Սպառազինությունը, հայեցակարգերը եւ այլ բաներն իմաստ ու բովանդակություն, իրական կենսագործունեություն են ունենում մարդկային գործոնի դեպքում: Ապրիլյան պատերազմի օրերին հանրությունը ցույց տվեց իր հավաքական որակները, որոնք թվում է անդառնալի կորսվել էին երկու տասնամյակների ընթացքում, իշխանության ապաշնորհ ու հակապետական գործունեության հետեւանքով: Այդ որակներն են, որոնք ճիշտ հունի մեջ դնելով, կարող են իրագործել ռեֆորմացիան բոլոր ոլորտներում:

Իսկ մինչ այդ, իշխանությունն իր «Ազգ-բանակով» կրկին ծանրացավ հանրության վրա, ընդունելով 1000 դրամի տխրահռչակ նախագիծը: Նույնիսկ այս հայեցակարգը փորձ չարվեց դարձնել այն հատման կետը, որից գուցե սկսեր հանրության ու «էլիտաների» միջեւ վիհի վերացման սկիզբը:
Վաղը տեղի ունենալիք համաժողովին, կասկած չկա, կլինեն խելացի ելույթներ, առաջարկներ, եզրահանգումներ: Բայց չի լինի ամենակարեւոր հարցի պատասխանը՝ իսկ ով եւ ինչպես է դա իրագործելու, ինչ է դա լինելու՝ ձեւավորվող իշխանական նոր ստատուս քվոյի պաշտոնական ցուցանակ-գաղափարախոսությո՞ւն, տարբեր խմբավորումների պայքարի ու հավակնությունների գործի՞ք, թե իրապես պետական քաղաքականություն, որի պատասխանատվությունը հավասարապես «բաշխվելու» է հանրային բոլոր խավերի ու շերտերի վրա:

Համաժողովին Վիգեն Սարգսյանը գուցե օրինակ հայտարարի՞, որ բանակում չծառայած երիտասարդ պատգամավորներն ու պաշտոնյաները եւ բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների չծառայած որդիները մոտ ապագայում զորակոչվելու են ծառայության: Ընդ որում՝ առաջնագիծ: Ճիշտ է, նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, այդ թվում բանակից խուսափելու մասով, բայց դա գուցե համոզի հանրությանը, որ Ազգ բանակն իր ու իր պետության համար է եւ ոչ թե իր դեմ:

Ամենահզոր զենքը հանրային հավատն ու վստահությունն է:

Սոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում
Ամենադիտված