Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է սպանվել փորձագետ Կարեն Վարդանյանը. նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից 19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ամբողջ հանցանքը փորձում է իր վրա վերցնել Արթուր Միհրանյանը:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանին է դիմել Կարեն Վարդանյանի բնակարանի ներկա սեփականատերը, ով բնակարանը գնել է Գևորգ Զոհրաբյանից: Դիմումատուն խնդրել է արգելանքից հանել բնակարանը:

Դատարանը դիմումի լուծումը հետաձգեց, դրան կանդրադառնա համապատասխան փուլում:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկա Սուսաննա Թ.-ն ասաց, որ ինքը Կարեն Վարդանյանի բարեկամուհին է՝ Կարենն իր հորեղբոր թոռն էր:

2015 թվականի փետրվարին Կարենի մայրը հիվանդությունից մահացել է: Կարենը մնացել է մենակ:

Վկան հաճախ չի այցելել Կարենին, բայց երբեմն իր հանգստյան օրերին՝ չորեքշաբթի, հանդիպել է նրան:

Գևորգ Զոհրաբյանի մայրիկին վկան ճանաչել է որպես Կարենի հարևանուհու:

Վկան Կարենին տեսել է դեպքից հնարավոր է՝ մեկ ամիս առաջ: Կարենը ոչինչ չի ասել բնակարանը նվիրատվություն տալու կամ վաճառելու մասին:

Հարևաններից՝ Կարենի հետ նույն հարթակի վրա բնակվող Մարգարիտան 2016 թվականի մարտ ամսին մի օր՝ մինչև մարտի 20-ը, զանգել է վկային, ինչպես նաև Կարենի մյուս բարեկամուհուն՝ ներկայումս քաղաքացիական հայցվոր Մարինային, և հայտնել է, որ Կարենը մի քանի օր է՝ բացակայում է, սակայն ինչ-որ մարդիկ են եկել, ներկայացել են որպես նրա բնակարանի տերեր ու բանալի են ուզել: Նրանք ասել են, թե Գևորգ Զոհրաբյանից են գնել բնակարանը:

Սուսաննան ու Մարինան տեղյակ չեն եղել, որ Կարենը մտադրություն է ունեցել բնակարանը վաճառելու: Նրանք գնացել են Կարենի հարևանուհի Մարգարիտայի տուն, այնտեղ են կանչել նաև Գևորգ Զոհրաբյանին ու նրա մայրիկին:

Ըստ Սուսաննայի՝ հենց այդ հանդիպման ժամանակ, երբ ինքը Գևորգին հարցրել է. «Կարողա՞ մի վատ բան ա էղել, մեզ չես ասում», Գևորգն իրարամերժ բաներ է ասել, ինչն իրեն կասկածելի է թվացել: Գևորգը մեկ ասել է, թե Կարենին Դուբայ է ճանապարհել, մեկ՝ թե չգիտի՝ նա որտեղ է: «Գևորգի տեսքից, իրարամերժ խոսքից ենթադրեցի՝ մի բան էն չի… Զգացվում էր՝ մի բան է կատարվել կամ Գևորգը մի բան գիտի…»:

Ըստ վկայի՝ Գևորգն է իրենց ասել, որ Կարենը բնակարանը նվիրատվություն է արել իրեն: Նա ասել է, թե Կարենը ԴԱՀԿ-ում 300 հազար դրամի պարտավորություն ուներ, չէր կարող բնակարանը գրավ դնել ու վարկ ստանալ, այդ պատճառով բնակարանը նվիրատվություն է արել իրեն, որպեսզի վարկ վերցնեն: Վարկի գումարով Կարենը ԴԱՀԿ պարտավորությունը պիտի մարեր, ինչպես նաև համատեղ բիզնես-ծրագիր պիտի իրականացնեն՝ Դուբայից մանկական հագուստ բերեն Երևան ու վաճառեն: Ու հենց այդ գործով է, ըստ Գևորգի, Կարենը մեկնել Դուբայ:

Գևորգն այդ խոսակցության ժամանակ, ըստ վկայի, ասել է. «Վատ բան լինել չի կարող, մի օր առաջ եմ խոսել Կարենի հետ»:

Գևորգն ասել է նաև, թե Կարենը տեղյակ է բնակարանի վաճառքի մասին:

Վկան չհիշեց, որ Գևորգն ասած լինի, թե Կարենը բնակարանը ծննդյան օրվա առթիվ նվեր է տվել իրեն:

Մի քանի օր հետո, երբ Սուսաննան ու Մարինան նորից հարևանուհու ահազանգով գնացել են Կարենի բնակարան, տեսել են, որ բնակարանից դուրս են բերվել Կարենի իրերը: Գևորգը Կարենի բարեկամուհիներին ցույց է տվել այն վարձու նկուղային տարածքը, որտեղ դրել էր Կարենի գույքը՝ պահարաններն ու մնացած իրերը:

Վկան նշեց, որ ինքը տեսել է իբր՝ Դուբայից Կարենի գրած հաղորդագրությունները. «Ո՛չ գրածը, ո՛չ բառապաշարը Կարենինը չէին, նա էդ բառապաշարով ու էդ սխալներով չէր գրի…»:

Մի քանի օր հետո Սուսաննան ու Մարինան, ավելի խոր կասկածների մեջ ընկնելով, գնացել են ոստիկանություն և դիմում են գրել: Վկան ասաց, որ այնտեղ էին նաև Կարենի ընկերները:

Ոստիկանները կանչել են Գևորգին, նրա եղբորը: Իսկ երկու օր հետո վկան իմացել է, որ իրավապահները գտել են Գևորգի ավտոտնակում թաղված Կարենի դիակը:

Կարենի մասին Սուսաննան ասաց. «Կարենը գերխելացի էր: Նա վստահում էր մարդկանց, օգնում էր, չէր կորցրել հավատը…»:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուխսիկարոյանը վկային հարցրեց, թե ի՞նչ հարաբերությունների մեջ էր Կարենն իր բնակարանում ապրող Տաթևիկի հետ: Երբ վկան ասաց՝ ընկերական, փաստաբանը թերահավատություն արտահայտեց ու հարցրեց. «Կարենը շա՞տ ընկերուհիներ ուներ»: Այդ հարցը նախագահողը հանեց՝ որպես մեղադրանքի ծավալին չառանչվող հարց:

Հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ որոշ հանգամանքների վերաբերյալ հակասություններ կային վկայի ցուցմունքների միջև:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Կարեն Վարդանյանն ավարտել էր պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, ինչպես նաև՝ պետական կառավարման ակադեմիան:

Վկան Կարենի մասին ասել էր. «Կարենը միամիտ էլ մնացել էր՝ մանկության տարիների տակ… Նա պատրաստակամ էր ցանկացած մարդու օգնելու հարցում…»:

Վկան նշել էր, որ Գևորգն իրենց հանդիպման ժամանակ ասել է, թե Կարենը վեց ամիս առաջ է բնակարանը նվիրատվություն արել իրեն, քանի որ չէր կարող բնակարանն անձամբ գրավ դնել՝ ԴԱՀԿ-ում ունեցած 300 հազար դրամ պարտավորության պատճառով: Բնակարանի գրավադրումից ստացված վարկով, ըստ Գևորգի ասածի, նրանք երկուսով պիտի բիզնես անեին, երկուսով էլ բնակարանը վաճառել են, գնորդը 1000 դոլար կանխավճար է տվել, որը Կարենը վերցրել ու մեկնել է Դուբայ…

Վկան ասաց, թե իր կարծիքով՝ Գևորգ Զոհրաբյանն օգտվել է Կարենի միամտությունից, այն բանից, որ Կարենը մենակ էր, ապրում էր մեկուսացված…

Սուսաննան ասաց. «Ես չհավատացի, որ Կարենն էդ հսկա տունն իր ցանկությամբ նվիրել է Գևորգին…»:

Կարենի ֆինանսական վիճակը Սուսաննան գնահատել էր միջինից ցածր:

Սուսաննան ասաց, որ իրենք՝ բարեկամներով կօգնեին Կարենին 300 հազար դրամ պարտքը մարելու հարցում, նա կարիք չէր ունենա բնակարանը նվիրատվություն անելու, սակայն, ցավոք, Կարենը բարեկամուհիներին չէր դիմել: Կարենի ընկերը դատարանում տված ցուցմունքում ասել էր, որ Կարենը պարտք վերցնել չէր սիրում… Կարենը, հավանաբար, ցանկացել էր իր ուժերով լուծել առաջացած ֆինանսական խնդիրները…

Սուսաննան ասաց, թե 300 հազար դրամը Կարենի համար չնչին գումար չէր, պատահել է՝ նա կոմունալ վճարումներն անգամ կատարել չի կարողացել…

Դատարանում հարցաքննվեց Կիևյան փողոցում գտնվող «ավիակասսայի» աշխատակցուհի Ռոզի Մ.-ն, ումից գնվել էր Կարեն Վարդանյանի անունով երկկողմանի տոմսը՝ Թբիլիսի-Դուբայ-Թբիլիսի ուղղությամբ:

Վկան նայեց ամբաստանյալներին ու ճանաչեց Գևորգ Զոհրաբյանին, ասաց, որ նա ու տուժող Կարեն Վարդանյանը իրենից ինքնաթիռի տոմս են գնել: Վկայի ստացած տպավորությամբ՝ Կարենն ու Գևորգը ջերմ հարաբերություններ ունեին:

Վկան նշեց՝ քանի որ Թբիլիսիից բոլոր ուղերթներն ավելի էժան են, քան Երևանից, մարդիկ մեծ մասամբ նախընտրում են Թբիլիսիից մեկնել: Այդպես են վարվել նաև Կարենն ու Գևորգը: Վկայի հիշելով՝ Կարենն ու Գևորգն ասել էին, թե առևտրի նպատակով են Դուբայ մեկնում: Նրանք, վկայի հիշելով՝ երկու անգամ են «ավիակասսա» այցելել: Նույնիսկ հյուրանոցի ամրագրման համար են պայմանավորվել, բայց, քանի որ հյուրանոցի համար գումար չեն վճարել, ինքն այդ պատվերը «քենսըլ» է արել:

Քանի որ վկան մանրամասները չէր հիշում, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Վկան նշել էր, որ Կարենն ու Գևորգն իր «ավիակասսա» են այցելել 2016 թվականի մարտի 11- 12-ին: Նրանք Թբիլիսիից Դուբայ ու հակառակ ուղղությամբ երկու տոմս են պատվիրել, բայց վճարել ու գնել են միայն մեկ տոմս՝ Կարեն Վարդանյանի անունով: Գևորգն ասել է, թե իր անունով տոմսը կվերցնի մի քանի օրից, սակայն տոմսը գնելու այդպես էլ չի եկել: Առաջին օրը Կարենի համար տոմսը գնելիս նրանք պարտք են մնացել 10 հազար դրամ, որը հաջորդ օրն են բերել ու վերցրել են Կարենի անունով տոմսը: Նրանք հետաքրքրվել են նաև, թե ինչքան ուղեբեռ կարող են տանել ու բերել իրենց հետ, ասել են, թե Թբիլիսիով են ուզում մեկնել և վերադառնալ՝ ապրանքների մաքսազերծման հետ կապված խնդիրների պատճառով:

Երբ նախագահողը հայտարարեց, որ վկայի հարցաքննությունն ավարտվեց, նա ազատ է, կարող է գնալ, վկան դժգոհ տեսքով պահանջեց. «Ես շատ ծանրաբեռնված եմ, խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել»:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 12-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Աշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Աշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով Իսրայելը օգնել է ԱՄՆ-ին իրանցիների կողմից խոցված F-15 ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողության ժամանակ․ Fox News Հայաստանը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի մտահոգությունների շուրջ․ Լավրով Ջուր չի լինի որոշ ժամանակ Պետք է ընդունել պարտությունն ու Չեմպիոնների լիգայի խաղին մեկնել պարզ գլխով. Արտետա Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հшրձակումը կանխվել է. Վուչիչ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պեսկով Թաց ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև. եղանակն այս օրերին Արցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով․ Գարեգին Բ Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է․ երկու ուղղաթիռ է խփվել․ կենտրոնական հրամանատարության խոսնակ Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» Նացիստների սարսափը. Խորհրդային աս Նելսոն Ստեփանյանին են մեծարել Հայաստանում Փաշինյանը թռել է Պուտինի մոտ և խոսել «ժողովրդավարության» մասինԹրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվшծների լուսանկարների հրապարակումը Կյանքից հեռացել է Զորի Բալայանը «Սաութհեմփթոնը» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին» Պուտինը Փաշինյանին. Հայաստանը չի կարողանա նստել երկու աթոռի վրա, Փաշինյան. Մի քիչ էլ կնստենքԿրեմլը շրջանցելով. Հայաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են առևտուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը․ կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան Ապուրի համաշխարհային օր. պատմության այս օրը (05 ապրիլ)Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն
Ամենադիտված