Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային օրակարգից շեղում, մանիպուլ յացիաներ: Մի կողմից՝ ինքն իր համար կարող է այդ հարցերը հանգիստ քննարկել, բայց, ի վերջո, փորձելու է հիմնավորված ներկայացնել, որ ազնիվ է եղել, քննարկել է, այս ու այն արել, ժողովուրդն էլ այս է ընտրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային դաշտ նետված պատմական ու իրական հայրենիքի քննարկման մասին հարց ենք ուղղում: Ինչո՞ւ են սա անում:

«Նպատակ ունեն, ուզում են իշխանությունը պահել, մնալ իշխանության, այլ իմաստներով՝ հասկանալով նախկինում արած քայլերի հետևանքները, որ մի օր, միևնույնն է, կանգնելու են պատասխանատվության առջև: Իրականության մեջ ինձ համար այնքան էլ իրավական պատասխանատվության հարցը չէ այստեղ, որքան ազգային արժեհամակարգի կամ Աստծո առջև կանգնելը: Իրենք սիրում են վերջինի մասին խոսել, բայց Աստծո դատաստանից որևէ մեկը չի կարողանալու խուսափել: Այլ հարց է, թե ինչո՞ւ են այս րոպեին դա անում: Եթե այս ամենին ժողովուրդը հանգիստ վերաբերվի, ինքն էլ հանգիստ իր մնացած հերթական զիջումները կանի ու կգնա: Բայց դրա գլխավոր փիլիսոփայության հարցն ուրիշ տեղ է: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություն: Չի կարող պարտված իշխանությունը բերել հաղթանակներ կամ փոփոխություններ: Քանի դեռ իրենք են, այս է լինելու:

Ամբողջ խնդիրն այնքան էլ այն չէ, թե մեր ներքին հասարակությունում կարողացա՞նք միավորվել, ինչ-որ բան փոփոխել, որքան այն, որ թշնամին օգտվում է սրանից: Բանակցությունները ևս գիտություն է: Գիտական մեծությունների աշխատությունների մեջ գրված է, որ շատ ժամանակ, երբ կան խնդիրներ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ բան փոխել, դու բանակցողին ես փոխում, որ դրա հետ միասին նոր հնարավորությունների դուռ բացվի: Կօգտագործվի՞ այդ նոր բանակցողը, թե՞ ոչ, դա արդեն երկրորդ խնդիրն է, այսինքն՝ ինքը որքա՞ն պատրաստված կլինի, դասերը ինչպե՞ս կքաղի նախկինից և այլն: Բայց դու պետք է բանակցող փոխես, որ ինչ-որ բան փոխվի բանակցային սեղանի շուրջ: Այլ պարագայում քեզ միշտ ճնշելու են և օգտագործելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ինչո՞ւ է ժողովրդավարության մեջ ձևավորվել այն երևույթը, որ երբ կա սխալ, մարդիկ ինքնահրաժարական են տալիս: «Սա ինքնակամ երևույթ չէ: Արժեքային դաշտի բարձր իմաստով կամ ռազմական, քաղաքական խոր արժեքային համակարգ ունեցող երկրում դա պատվի համար է արվում: Օրինակ՝ Գերմանիայում պարզել էին, որ պաշտպանության նախարարը, որն առաջադիմական էր համարվում, անգամ մտածում էին, որ ապագա կանցլերն է լինելու, իր թեզի մի մասը քոփի-փեյսթով է գրել, դրանից հետո նա միանգամից հրաժարական տվեց: Անգլիայի կին վարչապետի պարագայում ինչ-որ փոքրիկ միջադեպ եղավ, ու նա հեռացավ: Նույնը՝ Նոր Զելանդիայի պարագայում: Այդ մարդիկ էլ կարող էին ասել՝ սխալվել ենք, ներողություն, և անցնեին առաջ, բայց՝ ոչ: Ասում են՝ «երկու անգամ հրաժարական ենք տվել», սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մանիպուլյատիվ է:

Հրաժարական տվողը գնում է: Իսկ մեզ մոտ մեծ թատրոնի բեմադրություն էր դրվում օրենքի իմաստով: Հրաժարական տվողը մեկ օր իր պաշտոնից դուրս չի եկել, միշտ էլ եղել է պաշտոնակատարի կարգավիճակով: Դրա համար էլ այդ հրաժարականներից հետո եղած ընտրությունները չեն տարբերվել նախկին մեր երեսուն տարվա որևէ ընտրության փորձից: Իրենք միշտ ասում են, որ մեր մոտ ընտրություններով փոփոխություն չի եղել: Սրանք էլ չեն տարբերվել, դրա համար նույն կերպ փոփոխություն չի եղել, նույն մարդն է»,-ընդգծում է Պողոսյանը:

Ասում է՝ Հայաստանը հերթական մի փուլի առջև է կանգնած: «Մեր թշնամիները չեն թաքցնում իրենց նպատակները: Ալիևն իր շտապողական գործողությունների մեջ է, ասում է՝ «պետք է այս հողերն էլ տաք, անկլավներն էլ տաք, «Զանգեզուրի միջանցքն» էլ տաք»: Ադրբեջանը, Թուրքիան իրենց ժամանակն են վերցրել: Փորձում են ժամանակ ձգել, որովհետև, ուշ թե շուտ, գալու են: Ալիևը հենց այնպես չի ասել՝ եթե կամավոր չտաք, ուժով եմ վերցնելու: Դրա համար էլ վախեցնում էր, թե՝ սա չանենք, պատերազմ է լինելու, այն մյուսը չանենք, պատերազմ է լինելու: Բայց այդ պատերազմն, այսպես թե այնպես, լինելու է, որովհետև պատերազմի մեջ ենք: Մեր պատերազմը չի ավարտվել, ու հիմա պատերազմի մեջ ենք, պարզապես ոչ թե ակտիվ ռազմական գործողություններ են, այլ մի քանի կրակոց, տեղեկատվական պատերազմի մեջ ենք, դպրոցների հետ կապված տելեգրամյան ալիքներով տարածված լուրը պատերազմի քայլ չի՞: Հիմա, եթե պատերազմը չի ավարտվել, ինչի՞ մասին ենք փորձում խոսել:

Պատերազմը կանգնեցնելո՞ւ մասին, բայց իրենք ասացին, որ Ադրբեջանը պայմանները չի ընդունում, տարաձայնություններ ունենք և այլն, և այլն: Չի ընդունելու այնքան ժամանակ, մինչև իրեն չպարտադրվի: Պարտադրելու համար պետք է ռեսուրս ունենաս: Իսկ ռեսուրս ձևավորելու համար պետք է նստես ու նայես, թե ինչ կա չկա, եթե շատ պարզ ասենք: Ալիևին երևի ժամանակին ինչ-որ մեկն ասել է՝ նավթ ունեք, կհարստանաք, հետո ձեր հարցերը կլուծեք: Իրենք խելոք լսել են: Եթե վաղը մեզ մեկն ասի՝ ինչոր բան ունեք, գնացեք և արեք, միակ բանը, որ մեզ կարող են բոլոր կողմերից առաջարկել, ազգային միասնությունն է: Ուրիշ ռեսուրս չունենք, մնացածը շատ փոքր ֆինանսական ներհոսքերի խնդիրներ կարող են ապահովել կամ չապահովել: Մեր միակ ռեսուրսն ազգային միասնությունն է, աշխարհի տասը միլիոն հայերով հավաքվենք իրար գլուխ, փորձենք ինչ-որ բան նախաձեռնել և անել: Բայց քանի որ դա էլ է հիմքում եղել քայքայված, այս պատկերն ենք ունենում»,նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: Ըստ նրա, եթե իրականում Սփյուռքում լավ հետազոտություն անենք, բոլոր մարդկանց համար շատ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ընկալվել հայրենիք, այլ եղել է իրենց գյուղը, օրինակ՝ Վանում, Ղարսում կամ ուրիշ տեղ:

«Բայց դա միավորվում էր, երբ ասում էինք՝ Հայաստան: Ի՞նչ հետևանք է ունենալու այս բաժան-բաժան անելը: Սփյուռքին վանելու ենք մեզանից այն իմաստով, որ մարդն ասելու է՝ իմ համար հայրենիքը նաև Արարատից այն կողմ է, շատերին բերելու են հասցնեն մինչև Արարատ՝ Խոր Վիրապի կողքով, ու վերջ: Հերթական պառակտման գծի հետևանքը, որը կարող է ներազդել բոլորիս վրա: Ո՞նց անենք, որ բոլոր հայերին միավորենք: Պետք է ասես, որ նա էլ է իմ հայրենիքը, որ այն մարդը գա ու քո կողքին կանգնի: Բաժան-բաժան իրավիճակից կարողանում են օգտվել, մանիպուլ յատիվ աշխատանք կատարել: Ի՞նչ տարբերություն՝ այսօր պատմական Հայաստանի դեմ են խոսելու, թե՞ նրա, որ խաղողն ընդհանրապես Արարատյան դաշտավայրում չի աճել, և միայն ծիրան պետք է աճեցնել: Ինչ-որ թեմա են գտնելու, որ պառակտեն»,-շեշտում է մեր զրուցակիցը: Իսկ Արցախը… Արցախը իրակա՞ն Հայաստան էր, թե՞ պատմական:

«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը: Մոնթեն հենց այնպես չի ասել՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության անձնագրերն էին, մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսական միջոցներն էին, մի տարածք, որտեղի կրթական համակարգն ամբողջովին Հայաստանի Հանրապետության նախարարությունում էր գրվում և որոշվում, սոցիալական բոլոր օրենքները, օրենսդրական ամբողջ դաշտը, Հայաստա՞ն է, թե՞ ինչ: Հայերեն էին խոսում մարդիկ, մեքենաների պետհամարանիշները հայկական էին, ամեն ինչ հայկական էր: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ գործող բանկ Արցախի Հանրապետությունում վարկ էր տալիս ու գրավ վերցնում, դա հիմա Հայաստանի՞նն էր, թե՞ ոչ: Հիմա այս դիսկուրսի գաղափարն իրենց կողմից բաժան-բաժան անելն է, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով են առաջնորդվում: Ավելի շատ խմբերի բաժանել ու դրանք մանրացնել, արգումենտ փնտրելու գաղափարի մեջ են, բոլոր այն թեմաները, որոնք կարող են միավորել, փորձելու են բաժանել: Պետք է ամեն կերպ չնպաստենք իրենց օրակարգին թեկուզ քննարկումների տեսքով, որ կարողանանք ինչ-որ բան փոխել»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»8 տարի է՝ իրավապահ համակարգը փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
Ամենադիտված