Ավտովթարից տուժած 20 զինծառայող կա․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ