Ծնողները խուճապի որևէ առիթ չունեն. ԿԳՄՍ նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ծնողները խուճապի որևէ առիթ չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թելեգրամյան ալիքով տարածված դպրոցներին վերաբերող կեղծ հայտարարություններին։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշեց նա։