ՀՀ-ից ավելի լավ դիրքերում են հետխորհրդային երկրներից միայն Բալթյան երկրները, Մոլդովան և Վրաստանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնցյալ տարի ազատության մակարդակն աշխարհում կրկին իջել էր։
Այս մասին ասվում է Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում - 2024. անարդար ընտրություններից և զինված հակամարտություններից աճող վնասը» խորագրով տարեկան զեկույցում։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ աշխարհում ազատությունների նվազման միտումը շարունակվում է արդեն 18-րդ տարի։
Քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները նվազել են 52 երկրներում և տարածքներում, և ընդամենը 21 երկիր է բարելավել իրավիճակը:
Քաղաքացիական և քաղաքական ազատությունների առումով լավագույն երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին հաջորդում են Շվեդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Իռլանդիան, Սան Մարինոն, Լյուքսեմբուրգը, Դանիան, Նիդեռլանդները և Կանադան։
Ամենավատ իրավիճակը գրանցվել է Հյուսիսային Կորեայում, Էրիթրեայում, Թուրքմենստանում, Հարավային Սուդանում և Սիրիայում։
Հայաստանի դասիչը 54 է:
ՀՀ-ից ավելի լավ դիրքերում են հետխորհրդային երկրներից միայն Բալթյան երկրները, Մոլդովան և Վրաստանը:
Թուրքիայի դասիչը 33 է, Ղազախստանինը՝ 23, ՌԴ՝ 13, Ադրբեջանինը՝ 7: