Լրացել է 2-րդ օրը․ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը չեն այցելել Ոսկեպար․ սկսում ենք պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը․ Պետրոսյան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄենք սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը։
Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը․
«Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին երկու օր ժամանակ էինք տվել, որ նրանցից որևիցե մեկը այցելի Ոսկեպար և բնակիչներին տա բացատրություն՝ ինչ հիմքով են ԵՄ դիտորդները ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական ու շրջացնել։
Լրացել է երկու օրը, նրանցից ոչ մեկը չի այցելել Ոսկեպար»,- մանրամասնել է Պետրոսյանը՝ նշելով, որ, ըստ այդմ, սկսում են պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը։