Հնդկաստանը ռազմական կցորդ կունենա ՀՀ-ում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀնդկաստանը ռազմակապ կցորդ կունենա 10 նոր երկրներում, առաջին անգամ՝ նաև Հայաստանում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նշելով, որ բարեփոխումներն իրականացվում են օպտիմալացման շրջանակներում։
Այժմ Դելին 15-16 ռազմական կցորդ է ուղարկում տարբեր երկրներ, որոնց մի մասը Հնդկաստանի կցորդին կընդունի առաջին անգամ։ Նոր ռազմական կցորդ կնշանակվի ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Մոզամբիկում, Լեհաստանում, Ջիբուտիում, Տանզանիայում, Եթովպիայում։