1929թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ «անկլավները» Հայաստանի մաս են ճանաչվել․ Վարդան Ոսկանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել և կից գրել․
Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի տեղական հանձնաժողովի 1929թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ Հայաստանի մաս են ճանաչվել ոչ միայն Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, այսպես կոչված, «անկլավները», այլ նաև այժմ քննարկման առարկա Խեյրումլու գյուղը, որ նույն որոշմամբ միավորվել է հայաբնակ Կիրանց (Կունեն) գյուղի հետ։
Այս փաստը հաստատում են հենց արհեստածին Ադրբեջանի աղբյուրները։ Մասնավորպես, սրա մասին արխիվային փաստաթղթերի հղմամբ, տեղեկություն կա Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից հրատարակված՝ Ильгар Нифталиев, Азербайджанская СССР в экспансионистских планах армян (20-е годы XX века), Баку, 2010 գրքում (էջ 92), որի համապատասխան հատվածի բնօրինակը կցված է։