Սպառած գազի դիմաց պետք է վճարել մինչև ապրիլի 16-ը. «Գազպրոմ Արմենիա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ 2024 թվականի մարտ ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի քանակի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը 2024 թվականի ապրիլի 9-ից տեղադրված է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։
Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկած) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում: