Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան - Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:
Մասնավորապես նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
Նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարան