Ոսկեպարը վճռական է․ ապրիլի 13-ին հավաք կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին նախատեսվում է հավաք՝ Ոսկեպարի գյուղամեջում, որի ժամանակ եւս մեկ անգամ ոսկեպարցիները կհաստատեն հայրենիքին ու պետությանը տեր լինելու իրենց հանձնառությունը։
«Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։
ՈՍԿԵՊԱՐԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է»,- նշված է ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ քաղաքացիական նախաձեռնության խորհրդի տարածած հայտարարության մեջ։