Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այդ հատվածներում սահմանազատումը չի երաշխավորելու անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորելու է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում:
«Սա պետք է չեզոքացնենք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի երաշխավորելու նաև, որ Հայաստանի տարածքի վրա հարձակում չի լինելու:
«Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ու սա պետք է չեզոքացնենք»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, որ Տավուշում սահմանազատումը չի երաշխավորելու, որ Ադրբեջանը կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները:
«Բայց նշված հատվածում սահմանազատումն իրականացնելուց հրաժարումը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքը, ու սա պետք է չեզոքացնենք»,- հայտարարեց Փաշինյանը։