Նոր գործիքների տրամադրումը երաժշտական և արվեստի դպրոցների զարգացման ծրագրի շարունակությունն է. Տարոն Մարգարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրը մշակութային էր․երաժշտական նոր գործիքներ հանձնեցինք Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական կրթօջախներին: Ծրագիր, որը երաժշտական և արվեստի դպրոցների զարգացման ծրագրի շարունակությունն է, և ցանկությունս է, որ այն նոր լիցք հաղորդի երևանյան մշակութային մթնոլորտին ու որի շնորհիվ մեր երեխաները նոր հաջողություններ գրանցեն:
Երևանի Սիրահարների այգում այսօր բացեցինք նաև «Սիրո միություն» արձանը։
Շնորհակալ եմ արձանի հեղինակ Դավիթ Երևանցուն, ճարտարապետ Микаэл Асратян (Michael Hasratian)-ին և ստեղծագործական ողջ խմբին մեր քաղաքին նման գեղեցիկ և քաղաքային ջերմ մթնոլորտը փոխանցող ստեղծագործություն նվիրելու համար։
Վստահ եմ, որ այս արձանը ևս կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը, քանի որ և թեման, և գտնվելու միջավայրը շատ ջերմ ու բարի են, ինչպես մեր Երևանը: