ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն
ՎԻԴԵՈԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզերում անվճար մատուցվում է առաջնային բժշկական օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՆ NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի շարժական կլինիկաների միջոցով իրականացվում են`
լաբորատոր-գործիքային հետազոտութուններ,
մասնագետների խորհրդատվություն,
ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերում,
նախնական թվային ռենտգեն հետազոտություններ,
ուղղորդում նեղ մասնագետների։
Շարժական կլինիկան կգործի մինչև ապրիլին 30֊ը և բուժօգնություն կտրամադրի Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզում ապրող մեր հայրենակիցներին։