Գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք արդյոք բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ ժամանակավոր դարդարեցվեց նստացույցը, որպեսզի սկսենք բանակցությունները և երեկ ժամը 18:30 այն սկսվեց: Այս մասին հայտնում են «Գոյի» թատրոնից։
Արդյունքում մոտ 2ժ 30ր եղավ բուռն քննարկում արդյունքում ասացինք որ բացեն դուռը և մենք կշարունակենք բանակցությունները:
Այսօր ժամը 15:00 Մենք գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք արդյոք բանակցությունները վստահելի են թե ոչ:
Խնդրում ենք բոլոր լրագրողներին 15:00 լինեն թատրոնի մուտքի մոտ և բոլորով բարձրանանք ԳՈՅ ԹԱՏՐՈՆ ու խոսենք հետագա անելիքների մասին: