Չինաստանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա շրջանից 67 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 102 հազար մարդ։ Այն տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։