Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․ այսօրվա պայքարը հողից ավելի ճշմարտության մասին է. Պատգամ Ոսկեպարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Սրբազանի քարոզը Ավետման տոնին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց․

«Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․ այսօրվա պայքարը հողից ավելի ճշմարտության մասին է. Պատգամ Ոսկեպարից։

Այսպիսին էր հրեշակի և փոքրիկ աղջնակ Մարիամի երկխոսության ավարտը, վերջին խոսքը մարդունն էր. «Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը: Եվ թող ինձ պատահի ըստ քո խոսքը»։ Վերջին խոսքը եղավ մարդու ամբողջական հանձնառությամբ, ամբողջական պատասխանատվությամբ։ Մեր ամբողջ կյանքը Աստծո և մարդու խոսակցության մասին է, որի հետևանքով մարդը կա՛մ ընդառաջում է և դառնում համագործակից, կա՛մ մերժում է և դառնում իր աղետի և կործանման պատճառը

Աստծո ձեռքը անընդհատ մեկնված է մեզ։ Մենք մեր կյանքից կարող ենք դատել` ինչպիսին է մեր` մարդու և Աստծո հարաբերությունը՝ կա՞, թե՞ չկա ընդհանրապես։

Մարդիկ հարցնում են՝ երբ չեմ տեսնում Աստծուն, ինչպե՞ս հավատամ, շատ եմ ուզում հավատալ։ Թթվածնի օրինակը բերենք․ մենք ապրում ենք թթվածնի տիրույթում, չենք տեսնում թթվածինը, բայց այն մեզ ամենաանհրաժեշտն է։

Գտնվում ենք Ոսկեպարում` խորհրդանիշ դարձած միջավայրում` 7-դարում կառուցված Սուրբ Աստվածածնի անունով օծված սահմանապահ տաճարում։ Աստծո կամոք, ժամանակների մեջ, այնքան կընդլայնվեն մեր երկրի սահմանները, որ այս տաճարը կլինի ոչ թե սահմանապահ, այլ կդառնա համայնքի կենտրոն։ Դա տեղի կունենա մեր հանձնառությամբ, պատասխանատվությամբ և զոհաբերվելու պատրասխանատվությամբ

Աստվածամոր պես իր անունով հռչակված այս տաճարն էլ այսօր իր թևերը տարածել է մեր ողջ Հայաստանի, մեր ողջ ժողովրդի վրա: Այս փոքրիկ տաճարն էլ հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հաղթանակի խորհրդանիշը

Այստեղ է վճռվում և որոշվում Հայոց կյանքը։ Մարիամը վճռական գտնվեց ասելու` համաձայն եմ, վճռական գտնվեց` ասելու այո ճշմարտությանն ու արդարությանը՝ չնահանջելու պայմանով, չհանձնվելու պայմանով․․․ Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը ԱՅՈ ասելու։ Ասում եմ՝ այո, ոչ միայն որովհետև հավանում եմ դա, այլ ապրում եմ դա։ Գտնվում ենք տարատեսակ հարձակումների մեջ, պետականության կորստյան վտանգի առջև: Այս պայքարը ֆիզիկական չէ, սա հոգու և մտքի պայքար է:

Մեզ հրավեր կա բոլորիս ․․․

Ներքին թշնամիներն իրենց իսկ բերած դժվարության պատճառով մեզ բոլորիս փորձում են բանտարկել, կապել, կաշկանդել, սպառնալ․․․ մենք պետք է հաղթենք, որպեսզի ինչպես ասում է Սուրբ Վարդանը` բարձրանա ճշմարտության կողմը

Այսօրվա մեր պայքարը հողից ավելի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին է։ Ճշմարտությունը ազատագրող է, սուտը` կաշկանդող։ Ընտրության առջև ենք` ի՞նչը և ո՞ւմ ենք ընտրելու` ճշմարտությունը, թե սուտը, արդարությունը, թե կեղծիքը, Աստծուն, թե սատանային, Հարությունը, թե գերեզմանը, Անմահությունը, թե մահը։

Մեր շնորհավորանքներն ենք հղում մեր նահատակների մայրերին, քույրերին, այրիներին, դուստրերին։

«Այս օրերը հիշեցնում են Վարդանանց պատերազմից հետո Եղիշեի նկարագրած պատկերը. Հայոց փափկասուն տիկնայք, հանապազ ոտաբոբիկ քայլում էին․․․ նրանք, ովքեր սովոր էին փափուկ գահավորակների, բազմոցների, այսօր ապրում են բաց երկնքի տակ․․․

Այսօր մեր մայրերին, քույրերին, դուստրերին այդ պատկերի մեջ եմ տեսնում, ովքեր այսօր կրում են հայության լավագույն ձգտումներն ու իղձերը, որոնք պատճառ ու միջոց են լինելու մեր կյանքի ազատագրության ու փրկության․․․»։

Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ

Այսօր կանգնած ենք վճռական ժամանակների մեջ։ Այսօր Ոսկեպարը դարձել է ՊԱՅՔԱՐԻ և ՀԱՂԹԱՆԱԿԻ խորհրդանիշ։ Այն մինչև այս պահը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը, և այն կկարողանա նաև միջոց դառնալ այդ խորհրդանիշը հասցնելու ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ գագաթին։ Մեր կյանքն այստեղից սկսվում է, բայց այստեղ չի ավարտվում․․․

Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․․․ Ոսկեպարի տաճարը ժամանակին չղջիկների բնակավայր էր, մարդկային ներկայությունից չղջիկները հեռացան․․․ մեր կյանքի «չղջիկների» հետ էլ է այդպես լինելու․․․ Այնտեղ, որպեղ մարդը հոգով ներկա կլինի, խավարասեր չղջիկները չեն լինի։

Դուք լույսով ու հոգով ներկա եղեք, հաղթանակն էլ կունենաք․․․ Մենք լույսով ենք հաղթելու․․․»։

 

Կյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը
Ամենադիտված