Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիկահերը բիզնեսում կարծրատիպեր է կոտրում. «Go travel»-ի հիմնադիր Լիանա Սահակյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանն իր օրինակով կարծրատիպեր է կոտրում. շիկահեր գեղեցկուհին ունի սեփական բիզնես,  իդեալական ընտանիք:

Wnews.am-ի բիզնես հարցազրույցների շարքում այս անգամ ներկայացնում ենք «Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանին։

-Լիանա, 2009 թվականից գործում է Go travel տուրիստական գործակալությունը։ Ինչու՞ եւ ինչպե՞ս հիմնեցիք այն։
-Ճանապարհորդությունն իմ թուլություններից եւ միեւնույն ժամանակ առավելություններից մեկն է։ Ճանապարհորդության ժամանակ  հասկացա, որ  ոչ միայն ուզում եմ, որ այն մնա իմ հոբբին, այլ նաեւ դառնա ապրելակերպը, ուստի ծնողներիս աջակցությամբ հիմնեցի «Go travel» տուրիստական գործակալությունը։

-Տուրիստական գործակալությունը հիմնելիս դժվարությունների հանդիպե՞լ եք. երիտասարդ աղջիկը՝ բիզնեսում, ինչպե՞ս էիք գլուխ հանում։
-Անկեղծ ասած, դժվարությունների չեմ հանդիպել։ Ինձ հարազատ մարդկանց աջակցությունն ու ոգեւորությունն այնքան շատ էր, որ ուղիս հեշտ ստացվեց։ Անգամ հետադարձ հայացք գցելով կարող ես կարծել, թե ամեն ինչ հատուկ նախագծված էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մինչեւ օրս ամեն ինչ այդպես է։


-Ձեր կյանքում ամեն ի՞նչն է հեշտ տրվում։
-Միանշանակ այո։ Դա գալիս է կյանքի հանդեպ իմ մոտեցումից։ Ես կյանքին շատ հեշտ, պոզիտիվ ու գունավոր եմ նայում, դրա համար էլ ինձ մոտ բոլոր բնագավառներում ամեն բան հեշտ ու արագ է ստացվում։
-Գեղեցիկ արտաքինով շիկահերին Հայաստանում բիզնես ոլորտում ինչպե՞ս են ընդունում։
-Ինձ հանդիպած մարդիկ ամեն ինչ ադեկվատ են ընդունել։ Վատ պատմությունների մեջ չեմ ընկնում, միշտ հաճելի բաներ են լինում։ Երբեմն լինում է՝ հաճախորդները գալիս, հարցնում են՝ ո՞վ է տնօրենը, երբ ես ընդունում եմ իրենց՝ զարմանում են՝ ասելով, թե իրենց իսկական տնօրենն է պետք (ծիծաղում է)։ Բնավորությամբ այնպիսին եմ, որ յուրաքանչյուրի հետ կարող եմ իրեն համապատասխան լինել՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, գիտեմ՝ ինձ որտեղ ինչպես դրսեւորել։ Բիզնես միջավայրում ավելի լուրջ եմ, ուստի անձիս հանդեպ ընկալումներն էլ համապատասխանաբար լուրջ են։ Իսկ կյանքում ինձ կաղապարների եւ ձեւականությունների մեջ չեմ դնում. պետք է բազմաժանր լինես, որպեսզի եւ’ մարդկանց հետաքրքրես, եւ’ կյանքդ հետաքրքիր անցնի։

-Դուք ամուսնացած եք, ունեք դուստր, ով 6 տարեկան է։ Բիզնեսն ընտանիքին չի՞ խանգարում, ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը։

-Եթե  մեկը մյուսին խանգարում է, ուրեմն ինչ-որ մի բան սխալ ես անում կամ ընտանիքում կամ աշխատանքում։ Եթե ամեն բան կազմակերպված ու ճիշտ անես, ոչ մեկ չի տուժի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։
Որո՞նք են բիզնես վարելու Ձեր կանոնները։
-Բիզնես վարելու հատուկ մշակված կանոններ չունեմ։ Ունեմ իմ կյանքի կանոնները, որոնք հետեւյալն են. ամեն ինչ անել սրտով, որովհետեւ այդ դեպքում անհնար է ինչ-որ բան վատ ստացվի, լինել բարյացկամ, ժպիտով եւ արդար։
-Աշխատողների հանդեպ հատուկ մոտեցում ունե՞ք։
-Աշխատակիցներին չպետք է ընկալել որպես զուտ աշխատակիցներ։ Եթե ղեկավարն իր աշխատակիցներին վերաբերվում է որպես աշխատակից, նրանք էլ արդեն վերջինիս ընդունում են որպես տնօրեն, ինչն էլ խանգարում է գրասենյակում ջերմ մթնոլորտին։ Աշխատակիցներին պետք է ջերմ վերաբերվել, մոտիվացնել, պարգեւատրել։ Դա էլ այնքան ճիշտ դասավորված պետք է լինի, որ աշխատունակությունն աճի, հետեւաբար՝ հաճախորդները գոհ կլինեն, բիզնեսն էլ՝ հաջողության կհասնի։
-Հայաստանում տուրիստական գործակալությունների պակաս չի զգացվում։ Միեւնույն ժամանակ, «Go travel»-ը շուկայում առաջատարներից է, ո՞րն է ընկերության հաջողության գրավականը։
-Այո, ճիշտ նկատեցիք, Հայաստանում բավականին շատ են տուրիստական գործակալությունները։ Բացի այն, որ մեր գները շատ մրցունակ են, մենք յուրաքանչյուր հաճախորդին լավ ենք սպասարկում, որովհետեւ որքան էլ գինը մատչելի լինի, եթե ծառայությունը վատն է, մատչելի գինը ոչ ոքի պետք չէ։ Ով այցելում է մեր տուրիստական գործակալություն, արժանանում է ջերմ վերաբերմունքի, որովհետեւ աշխատակիցներս նախ ջերմ զրույցի միջոցով փորձում են հասկանալ՝ տվյալ անձն ինչպիսի հանգիստ է նախընտրում, ինչ նախասիրություններ ունի եւ նոր միայն առաջարկում տարբերակներ։
-Հայերն ինչպե՞ս են ընտրում՝ որտեղ մեկնել հանգստանալու, հնարավո՞ր է հատուկ մշակութային միջոցառման համար մեկնեն արտերկիր։
-Երբեմն, բայց  հազվադեպ է լինում, որ մեզ դիմեն՝ ասելով, թե այսինչ երկրում որեւէ հայտնի անձի համերգ է, ուզում են մեկնել։ Հիմնականում մեկնում են այն երկիր, որտեղ եղել է իրենց հարեւանը, բարեկամը կամ ծանոթը եւ խորհուրդ տվել՝ իրենց էլ մեկնել այնտեղ։
-Իսկ որո՞նք են հայերի նախընտրած ուղղությունները։
-Բնականաբար Եգիպտոսը, Դուբայը, իսկ ամռանը շատ ակտուալ է Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը։
Ի՞նչ նոր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին «Go travel» տուրիստական ընկերությունը։
-Մենք առաջարկում ենք նաեւ հանգստի ապառիկ տարբերակ. հաճախորդը կարող է մեզ դիմել, ճանապարհորդել, իսկ գումարը վճարել տարվա ընթացքում։
Դուք ինքներդ շատ եք ճանապարհորդում։ Ո՞րն է հանգստի Ձեր նախընտրելի տարբերակը։
-Ես նախընտրում եմ միքս հանգիստ տարբերակը. ծովափ, շոփինք, ժամանց, մշակութային վայրեր։ Ինձ համար դա է իդեալական հանգիստը, որովհետեւ եթե կա միայն ծով, ձանձրալի է, եթե մշակութային վայրեր կան, բայց չկա արեւ, ծով, դա էլ այն չէ։ Այս առումով ամենանախընտրելի վայրը Բարսելոնան է, որտեղ ամենը մեկտեղված է եւ կարող ես վայելել։

-Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր առօրյան, ի՞նչ նախասիրություններ ունեք։
-Սիրածս զբաղմունքներից մեկը սպորտն է. սիրում եմ առողջ ապրելակերպ վարել։ Օրվա ամենասիրելի մասերից մեկը փոքրիկիս հետ անցկացրած ժամանակն է։ Ընդհանրապես՝ փորձում եմ ամեն ինչ հասցնել. հանդիպել ընկերներիս, այցելել ժամանցային վայրեր։
-Դուք ունեք լիարժեք ընտանիք, կայացած բիզնես։ Ինչի՞ եք  ձգտում։
-Նպատակներիցս մեկը ազգային ավիափոխադրող ընկերություն՝ «Go airlines» հիմնելն է։
-Հայաստանի ներգնա տուրիզմն ինչպե՞ս եք գնահատում։
-Ըստ իս, պետական մակարդակով այս առումով աշխատելու շատ տեղեր ունենք։ Տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկներին ուղեկցում են պատմամշակութային վայրեր, սակայն դա ոչ բոլորին կարող է հետաքրքրել։ Պետք է ստեղծվեն այլ հետաքրքիր վայրեր եւս։ Նույն հարեւան Վրաստանում, զբոսաշրջիկների առումով 15 անգամ ավել տուրիստական շարժ կա, քան մեզ մոտ է, ուստի այս առումով աշխատելու  տեղ ունենք։
-Դուք Ձեր օրինակով շատ երիտասարդ կանանց եւ աղջիկների կարող եք մոտիվացնել իրենց գործը սկսելու համար։ Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց, ինչի՞ց սկսեն։
-Ամենակարեւորը՝ սիրեն իրենց աշխատանքը, միայն այդ դեպքում հաջողության կհասնեն։ Պետք է սիրեն, հավատան, որ հաջողության են հասնելու, նոր գործ հիմնելիս պատկերացնեն, որ այն ամենալավն է, արդեն հասել է հաջողության  գագաթնակետին, ապրեն այդպես, այդ դեպքում անհնար է, որ  իրենց մոտ չստացվի։
-Ինչպե՞ս եք հաղթահարում խնդիրները։
-Ընդհանրապես չեմ սիրում խնդիր բառը, դա հարց է, որը պետք է կարգավորել եւ հասնել մյուսին, դրա համար էլ շատ հեշտ եմ կարողանում լուծել յուրաքանչյուր հարց։
-Ի՞նչն է Ձեզ դրական էներգիա հաղորդում, ինչպե՞ս եք լիցքավորվում։
-Էներգիան ստանում եմ ինքս ինձնից եւ իմ շրջապատից։ Երբ առավոտյան զարթնում եմ՝ ինքս ինձ ասում եմ, որ շատ լավ օր եմ ունենալու, հենց այդ գիտակցով էլ այդպես է ստացվում։ Գիշերը քնելիս փորձում եմ վերհիշել այդ օրն արած երեք կարեւոր լավ բաները,  գտնում եմ դրանք ու ժպտում։
-Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում հայ կանանց, ի՞նչ կմաղթեք բոլորին։
-Ըստ իս, նրանք պետք է ավելի անհոգ լինեն, կանացի, ժպիտով, վայելեն կյանքը, մեկը մյուսին լավը մաղթեն, սիրեն իրար, ուրախ լինեն, կենցաղայինի վրա այդքան չկենտրոնանան եւ փորձեն վայելել կյանքը։

Շնորհակալություն LOFT-ին՝ նկարահանմանն աջակցելու համար։

Մոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Ամենադիտված