Մեկ ամսում քութեշի 262 դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ը տեղեկացավ, որ 2024 թվականի փետրվար ամսին գրանցվել է քութեշի վարակման 262 դեպք։
Վիրուսային բռնկման այդ ժամանակահատվածում գրանցվել է նաև ջրծաղիկի 1 754 դեպք, որից 1 614 դեպքը մինչև 18 տարեկանների մոտ։
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ քութեշի, ինչպես նաև այլ օդակաթիլային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը։ Հիվանդացությունն ունի օրինաչափություն՝ առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև բնորոշ է պարբերականությունը՝ 4-7 տարի։
Քութեշով հիվանդացության մակարդակը հիմնականում պայմանավորված է մանկական կազմակերպ հաստատոթյունններ հաճախող նախադպրոցական տարիքի երեխաների հիվանդացությամբ։ Մանկական նախակրթարաններ կամ ուսումնական հաստատոթյուններ հաճախող երեխաները 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան չհաճախողները։
ArmLur.am-ը օրերս գրել է, որ քութեշի բնկման պատճառով Երևանում փակվել էին մանկապարտեզի խմբեր։