Կարևոր․ Գեղանիստ-Երևան ճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզպետարանը հայտնել է․
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+400 հատվածի՝ Հրազդան գետի կամուրջը մասնակի վնասման հետևանքով ժամանակավորապես փակ է, ինչի հետևանքով հորդորում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է կամրջի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»։