Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա «Ախթամար» պարային խմբի համերգը
ՄՇԱԿՈՒՅԹԱպրիլի 12-ին՝ ժամը 18:00-ին, Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա «Ախթամար» պարային խմբի համերգը։ Այս մասին հայտնում է Աբխազիայի Հանրապետության հայ համայնքի տելեգրամյան ալիքը։
Համերգն անցկացվում է համայնքի և Գուլրիփշի շրջանի մշակույթի բաժնի աջակցությամբ։