ՌԴ առևտրի կենտրոնից երկու հազար մարդ Է տարհանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵկատերինբուրգի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկում օդափոխման խցիկում հրդեհ է բռնկվել, շենքից տարհանվել է 2 հազար մարդ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան, հայտնել են ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությունից: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տեղի է ունեցել օդափոխման խցիկում ճարպային կուտակումների բռնկում։ Շենքից տարհանվել է 2000 մարդ, որից 107-ը՝ երեխա։ Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել»,-նշել են վարչության մամուլի ծառայությունից։
Հրդեհի պատճառով գործել է հրդեհային ազդասարքը, առեւտրի կենտրոն է ուղարկվել 13 միավոր հատուկ տեխնիկա եւ անձնակազմի 43 մարդ: Ներկայումս առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը: