Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
ՎԻԴԵՈՄենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կօգնեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը և առաջնորդող փարոս»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ասել է, որ Հայաստանը պատրաստ է բարելավել ներդրումային միջավայրը եվրոպական և ամերիկյան ընկերությունների ներգրավման համար, ինչպես նաև հույս ունի, որ արևմտյան գործընկերները կօգնեն արդիականացնել ենթակառուցվածքները։
Մանրամասները՝ տեսանյութում