Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռեւտրի նախարարությունը հրապարակել է ճապոնական արդյունաբերական ապրանքների նոր ցանկ, որոնց արտահանումը Ռուսաստան արգելվելու է, հայտնում է Reuters-ը։
Այս անգամ սանկցիաների տակ կհայտնվեն լիթիում-իոնային մարտկոցները, գազի խողովակները, ավտոմեքենաների շարժիչային յուղերը, թերմոստատները, նիտրոցելյուլոզային արտադրանքները և փայտամշակման սարքավորումները:
Այս ամենը Ռուսաստան կդադարի արտահանվել ապրիլի 17-ից։
Բացի այդ, Ճապոնիան մայիսի 10-ից արգելելու է ռուսական ադամանդի ներկրումը, բացառությամբ՝ արդյունաբերական նշանակության, այս որոշումը G7 երկրները կայացրել էն դեռևս այս տարվա դեկտեմբերին։