Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մամ, քիչ լաց էղի, թող քնիմ»․ Սամվել Հովակիմյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատը ծածկող լուսանկարները լոկ կարոտից չխելագարվելու միջոց են դարձել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Սամվել Հովակիմյանի հարազատների համար: «Օրվա մեծ մասն այստեղ եմ անցկացնում»,-Սամվելի մայրը՝ Ֆլորա Մելիքսեթյանը խոսում է շշուկով: Երեք զավակներից ամենասիրելին այդպես էլ չվերադարձավ ռազմաճակատից, ուր մեկնել էր՝ իրեն հետ պահողների դեմքին նետելով. «Դուք ի՞նչ գիտեք, հայրենիքն ինչ է»: Հայրն էլ էր լսել այդ արտահայտությունը եւ հիմա, երբ տղայից որպես հուշ միայն լուսանկարներն են մնացել, հաճախակի հոգոց հանելով իր պատասխան հարցն է տալիս. «Տեսա՞ր, հայրենիքն ինչ էրավ քեզի հետ»:

Սամվելի 23-ամյակը պետք է լրանար 2020թ-ի հոկտեմբերի 26-ին՝ զոհվեց ծնունդից 15 օր առաջ: «Պատերազմից առաջ էր, կանգնած հայելու առաջ սանրվում էր, դարձավ ինձ, կատակով հարցրեց՝ մա՛մ, ես քանի՞ տարեկան եմ, ասի՝ 22, ինքն էլ թե՝ բայց ինչ սիրուն տարիք է չէ՞: Ինչ իմանար, որ էդ սիրուն տարիքում էլ պիտի մնար,-Ֆլորան հոգոց է հանում,-էնտեղ, պատերազմի դաշտում, տղեքով խոսել են, թե ում ծնունդն է առաջիկայում, պարզվել է Սամոյինս, ու բոլորով որոշել են, որ հետ գան, առաջինն իր ծնունդը նշեն»: Ֆլորայի համար ծանր է պատմելը, վերհիշել անցած տարվա սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը տեւած մղձավանջային օրերը: 

«Բացի Սամոյից ունեմ եւս մեկ տղա ու մեկ աղջիկ, բայց Սամոս ուրիշ երեխա էր, ոչ թե իմս է՝ կգովամ, այլ իրոք, թաղում էլ հարցնեք, բարեկամներին էլ, ընկերներին էլ՝ բոլորը նույնն են ասելու, որ հասնող էր, խաթրաշահ, ընկերասեր, բարի ու համառ,-թվարկում է մայրը կորցրած զավակի արժանիքները,-համառ էր ու հայրենասեր, որ էդքան մեր չթողնելուն, էդքան մեր խնդրելուն, ինքը չհամոզվավ՝ գնաց: Հետս կկռվեր, թե պիտի գնամ, ես կսեի՝ չեմ թողնի, թեկուզ բռնեն, կըսեր՝ ես չեմ կարող սաղ կյանքս դավաճանի պիտակով ապրիմ, ես էդ մարդը չեմ»:

Ֆլորան պատմում է, որ տղան հատկապես ոգեւորվել է երկրի ղեկավարի կոչից հետո, պնդում էր, որ գնալու է, տեղը չէր գտնում, անընդհատ կրկնում էր, որ իրենք չգնան, տղերքի կողքին չլինեն, բա ով գնա: Սամվելը ժամկետային ծառայությունն անցել էր 2016-18թթ-ին՝ Ասկերանում, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ 3-4 ամսվա զինծառայող էր եղել: «2017թ-ի փետրվարի 25-ին դիվերսիա եղավ, դրա չեզոքացմանն ինքը մասնակցել էր, էդ ժամանակ թուրք էին խփել, իրեն էլ պարգեւատրել էին «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Էն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպել էր, որ ծնողներին տանեին Արցախ, մեծ հանդիսություն եղավ զորամասում, պարգեւներ հանձնեցին,-հիշում է մայրը,-ու երեւի դրանից էր, որ էդ ամեն ինչը տեսել էր, ցանկությունը մեջը եռում էր նորից Արցախ հասնելու, նորից կռվի մեջ մտնելու»: 

Հովակիմյանները կահույքի պատրաստման արտադրամաս ունեն, որտեղ աշխատում էր հայրը՝ երկու տղաների հետ: Սամվելն առավել հմտացած էր եվրոպատուհանների պատրաստման ու տեղադրման աշխատանքների մեջ: «Եկամտաբեր մասնագիտություն, ապագայում ընտանիք պահելու կարողություն, ընկերական լավ շրջապատ, սիրած աղջիկ, համերաշխ ընտանիք՝ ուրիշ ի՞նչ էր պետք կատարյալ երջանիկ լինելու համար,- հարցնում է Ֆլորան,-երեւի պատերազմում հանուն հայրենիքի անմահանալը: Դպրոցում, ինչքան հիշում եմ, 5-րդ դասարանում էր, իրեն մի անգամ հարցրել էին, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու, ասել էր՝ զոհված ազատամարտիկ»:

Սամվելը Գյումրիից Արցախ է մեկնել հոկտեմբերի 6-ին՝ կամավորների 98 հոգանոց խմբի հետ: Հոկտեմբերի 6-ին տարել են Երեւան ու անմիջապես տեղափոխել Արցախ, սակայն տանեցիները համոզված են եղել՝ հատկապես մայրը, որ խումբը Արարատում է: Սամվելը վստահեցրել էր հարզատներին, որ Հայաստանում են լինելու: Ամեն օր զանգել է, ու այնպիսի տպավորություն է ստեղծել, թե ռազմի դաշտում չեն: Վեջին զանգն եղել է հոկտեմբերի 8-ին, ժամը երեկոյան 20-ին: «Ասաց, որ առավոտյան էլ կզանգի, լուսաբացին ուղարկել է 8 ձայնային հաղորդագրություն, բարի լույս է մաղթել: Հետո գրել էր, որ իրենց զորավարժությունների են տանելու, եթե անհասանելի լինի՝ չվախենանք: Գրել էր, որ հետ գա, կգրի կամ կզանգի: Հետո ես անընդհատ կզանգեի, բայց ինքն անհասանելի էր: Ինքը մահացու վիրավորում ստացել է հոկտեմբերի 10-ին: Մանրամասները իմացել ենք հետո, իր զինակից ընկեր Գոռից»:

 

29-ամյա Գոռ Սահակյանն ու 22-ամյա Սամվել Հովակիմյանը ծանոթացել են գյումրեցի կամավորներին Արցախ տանող միկրոավտոբուսում: Պարզ ծանոթությունը կարճ ժամանակում վերածվել է մտերմության: Ճանապարհին զրույցի են բռնվել, պարզվել է Գոռն եւս զբաղվում է կահույքագործությամբ: «Ես մինչեւ էս պատերազմը ոչ մի անգամ Արցախում չէի եղել: Ծառայել եմ Սովետաշենում, հետո էլ երկար տարիներ Հայաստանից դուրս եմ ապրել, եղբորս հետ Կալուգայում կահույք էինք պատրաստում: Պատերազմից մեկ ամիս առաջ էի եկել, օգոստոսի 27-ին եղբորս հարսանիքն էր, դե մեկ ամիս հետո էլ պատերազմը սկսվեց,-պատմում է Գոռը-Սամի հետ միանգամից ենք մտերմացել: Հենց գազելի մեջ նստել ենք իրար կողք, սկսել ենք խոսալ, ինքը շատ ուրախ, հումորով տղա էր, սաղ ճամփին երգելով ենք գնացել»:

Գոռն ասում է, որ պատերազմի բոթը լսելուն պես, առավոտ շուտ գնացել է զինկոմ կամավորագրվելու:  Զինվորական վկայականն են ուզել, ասել են՝ առանց դրա չեն տանի: Եկել է տուն, պարզել է, որ մայրը պահել է վկայականը, համոզել է, հաջորդ օրը վերցրել ու նորից գնացել է զինկոմ: «Դրանից հետո կսպասեի, թե երբ պիտի զանգեն, մեր հերթն, երբ պիտի հասնի. էնքան էի գնացել զինկոմ, որ արդեն զզվել էին ինձնից: Վերջը հոկտեմբերի 6-ին իմացանք, որ գնում ենք,-Գոռը մի պահ լռում է, հետո շարունակում,-ես չեմ կարծե, օր էս մոլորակի վրա էղնի մի այլ երկիր, որտեղ սկսվի պատերազմ, որտեղ կոչ անեն ու իր բնակիչներից էդքան կամավորական գնա, որքան եղել է  Հայաստանի դեպքում: Լիքը մարդ էրթա, բայց չէղնի նորմալ ղեկավարում: Ընձի կթվա էդ հարցում էլ ենք «հատուկ», էնքան հատուկ, որ հրամանատարը կմտնի չի ըսե՝ դու՛, դու՛, դու՛ բդի էրթաք, կհարցնե՝ համաձա՞յն եք մտնելու, դիվերսիոն խումբըմ կա, բդի մաքրվի ու հաշվի չի առնի, որ էդ համաձայնվողները ոչ կասկա ունեն գլխներին, ոչ բրոնեժիլետ` հագներին»:

Գյումրիից մեկնած կամավորները 4 օր եղել են Ջրականում, այնտեղ կռվի մեջ չեն մտել, հետո նրանց տեղափոխել են Հադրութ՝ ասելով, որ թշնամու մեկ վաշտ պետք է չեզոքացնել: Սամվելը եւ Գոռը վիրավորվել են Հադրութում՝ թշնամու դիվերսիոն խմբի դեմ մարտնչելիս: «Մենք Հադրութ չենք մտել, 200 մետր հեռու ենք եղել, տեղանքը բաց էր ու հենց ըդտեղ մեզի սկսեցին գնդակոծել: Ու էդ վաշտն էլ էնքան էլ վաշտ չէր, երեք անգամ շատ թշնամի կար մեր դեմ: Մեր խմբի առաջին վիրավորն ես եմ եղել: Սամվելը տեսավ ընկած եմ, տղեքը չեն կռնա ընձի հանե, որովհետեւ չորս կողմը բաց էր ու սնարյադ էր, օր գուկար վրեքս: Հեչ մարդ ռիսկ չէր էնե մոտանար ընձի, Սամի տեղն ըմբես էր, որ կարող էր դուրս չգար, իրան հեչ բան չէր էղնի: Ես իրեն գոռացի, որ չգա, որովհետեւ կխփվեր  բայց ինքը վազեց մոտս, նստավ կողքս ու սկսեց կրակել: Սամը իրա պատրոնները լրիվ կրակեց, իմ մոտի եղածն էլ կրակեց, նոր իրան խփել են: Մի բան հստակ է իմ համար՝ չլիներ Սամը, ես էսօր էստեղ նստած չէի էղնի»:

Տղաներին իջեցրել են Հադրութ, հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտ: Գոռին թվացել է, թե Սամվելի վիրավորումը թեթեւ է, հետո պիտի պարզվեր, որ ընկերը որովայնային ծանր վիրավորում է ստացել: Գոռը գիտակցությունը կորցրել է հիվանդանոց չհասած, այդ պահից սկսած ընկերոջ հետ կապը կորել է: Սամվելին Ստեփանակերտում վիրահատել են, սակայն ստացած վերքն անհամատեղելի է եղել կյանքի հետ: Ընկերոջ մահվան լուրը Գոռն իմացել է համացանցից: Փնտրել, գտել է Սամվելի ընտանիքին: «Սամի ընտանիքն հիմա իմ երկրորդ ընտանիքն է»,-ասում է Գոռը: 

Գոռի վիրավորումները ոտքի եւ ողնաշարի հատվածում են: Բժշկական հանձնաժողովը որոշել է հաշմանդամության 2-րդ կարգ: Գոռի ձախ ոտքի մկանը կտրված է ու ենթակա չէ վերականգնման: Ողնաշարի ոսկորները փշրած երեք պարկուճները հեռացրել են, սակայն եւս մեկ վիրահատություն է սպասվում տղային առաջիկայում՝ 4-րդը: Ընկերոջ՝ Սամվելի ծննդյան տոնը նշելու համար հարազատ դարձած ընտանիքներով կգնան Շիրակի զինվորական պանթեոն, որտեղ հոկտեմբերի 19-ին հուղարկավորել են նրան: Սամվել Հովակիմյանին հետմահու պարգեւատրել են Մարտական ծառայության մեդալով: 

Ֆլորան ասում է, որ տղայի զոհված օրը մղձավանջային երազ է տեսել. «Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը երազ տեսա, որ Սամս բաց դաշտի մեջ, ոտքերը վերեւ դիրքով կգոռար՝ մա ջան, մա ջան, վախեցած զարթնել եմ: Հետո օրվա մեջ կարդացի, որ հրադադար է, ուրախ-ուրախ գրեցի ամուսնուս, բայց չգիտեի որ հենց այդ օրն է տղես վիրավորվել»: Սամվելին հաճախ է երազում տեսնում, ամեն օր աչքը դռանն է, թե հիմա կբացվի ու տղան ներս կմտնի: «Երազներով կարոտս կառնիմ, վերջին անգամ եկել էր, խնդրեց, թե՝ մամ, քիչ լաց էղի, թող քնիմ,-Ֆլորայի աչքերը թացանում են,- երեւի ինքն էլ է հոգնել էս մեր վիճակից»:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է«Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան»
Ամենադիտված