Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին։
Այս մասին հայտարարել է Ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի» (չակերտները՝ Tert.am) տարածքների ականազերծման գործընթացին։
Ներկայումս սակրավորները և նրանց տեխնիկան հավատարմագրման փուլում են։ Այն սկսվել է ապրիլի 1-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանի տարածքում», - ասել է Սուլեյմանովը։