Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են կարճատև անձրևներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևանում ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4- 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։