ԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ է սպասվում․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ը չի հավատում, որ Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմ է սպասվում։
Այս մասին ընդգծել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շատ բան է արվում մեր պաշտպանության և զսպման ներուժի ամրապնդման համար, սակայն մենք ոչ մեկին չենք ահազանգում այն մասին, որ պատերազմ է սպասվում»,-հայտարարել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության սպառնալիքի մասին հարցին:
«Ներկայումս մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ամբողջությամբ ներդրված է Ուկրաինայի հետ հակամարտությունում:
Եվ մենք այժմ չունենք որևէ ցուցիչ կամ նախազգուշացում, որ ՆԱՏՕ-ի տարածքում ռուսական պատերազմ է սպասվում»,- նշել է Պետդեպարտամենտի աշխատակիցը: